ԴԱՀԿ-Ն ԻՆՔՆԱՄԱՔՐՎՈՒՄ Է


 

ԴԱՀԿ պետի հրամաններով տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ և փոխատեղումներ: Ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը պատրաստվում է հեռանալ համակարգից և առաջադրվել ԱԺ պատգամավորության թեկնածու: Եվ նրա կատարած կադրային փոփոխությունները մեկնաբանվում են որպես սեփական թիմի հզորացմանն ուղղված քայլեր... Ընտրությունների ժամանակ պետք է լինեն վստահելի մարդիկ, ովքեր նաև վարչական լծակներն օգտագործելով` կկարողանան աջակցել ու օգնել իրենց նախկին պետին: Միհրան Պողոսյանն, իհարկե, ժխտում է պատգամավոր դառնալու ցանկությունների մասին լուրերը, սակայն մեր իրազեկ աղբյուրները պնդում են, որ որոշումն արդեն կայացված է...