ԿԱՆԽԱՏԵՍԵԼՈՎ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՀԱՐՎԱԾԸ


 

ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ խնայբանկերում անհետացած ավանդների վերադարձման խնդիրը նախընտրական ծրագրում ընդգրկելու նախնական որոշումից, ամենայն հավանականությամբ, արմատականները կհրաժարվեն: Տարբեր հանրահավաքներում ավանդատուներին ցուցակագրելուց հետո, Կոնգրեսում հեռախոսազանգերը պարզապես չեն դադարել. մարդիկ հետևողականորեն փորձել են ճշտել իրենց անելիքը, իսկ ՀԱԿ-ում ամեն ինչ հետաձգել են` խոստանալով ավանդների խնդրով ընտրություններից հետո զբաղվել: Այստեղ նույնիսկ խոստովանողներ են եղել, թե իրենք էլ նախապես չեն պատկերացրել, որ ցուցակագրումը գլորվող ձնագնդի կվերածվի, ու մոռացված թվացող այդ խնդրով հետաքրքրվողներն այդքան շատ կլինեն:

Ավելին, ՀԱԿ-ում ոչ միայն հասկացել և ընդունել են, որ իրենք ավանդ վերադարձնողը չեն, սկսել են նաև կանխատեսել, որ քարոզարշավի շրջանակներում նշված խնդրի արծարծումը կարող է բումերանգի հարված հասցնել իրենց: Չէ՞ որ հանրությունը չի մոռացել, որ հենց ՀՀՇ իշխանությունը փոշիացրեց իրենց տարիների վաստակը: