Քրիստոնեական սկզբունք, թե՞ ախտանիշային էյֆորիա


 

Երբ սոցհարցումից պարզ դարձավ, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսն իրեն երջանիկ է համարում, արտերկրի ապշահար սոցիոլոգներին մեր իշխանությունները բացատրեցին, որ հայ ժողովուրդը առաջնորդվում է ոչ միայն «երանի˜ հոգով աղքատներին» աստվածաշնչյան, այլև` «երանի˜ փողով աղքատներին» սկզբունքներով: Բայց արի ու տես, որ հոգեբանները խիստ մտահոգություն հայտնեցին` ժողովրդի հոգեկան առողջության առումով: