ՄԱՊ-Ի ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿՆ ԱՆՈՐԱԿ Է


 

Նման հետևության են եկել որոշ մասնագետներ` ուսումնասիրելով ընկերության արտադրած լոլիկի մածուկը, որը քիչ եփվելուց հետո` գունազրկվում է... Սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել, սակայն ոմանք պնդում են, թե այս խախտումների մասին այդ կազմակերպութ յունները լռում են` չբացատրելով իրենց նման պահվածքի պատճառները: Իսկ լռությունից տուժում են սպառողները, որոնց մատուցվում է անորակ սննդամթերք, ինչը երբեմն չի համապատասխանում պիտակների վրա նշված կալորիականության այն չափանիշներին: