«ԱՆՊՏՈՒՂ» ԽՈՐՀՈՒՐԴԸ


 

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Հանրային հեռուստատեսության խորհուրդը երբևէ որևէ նիստ չի գումարել, չի քննարկել որևէ հարց: Իրազեկ աղբյուրները հավաստիաց րեցին, որ այդ խորհրդի անդամները բնավ տեղեկություն չունեն, թե ինչ ծրագրեր է իրականացնում Հանրայինը, ինչպիսի բյուջատային հատկացումներ ունի և ինչպիսի ֆինանսական հոսքերով է կազմակերպում իր գործունեությունը: ՀՀ խորհրդի շատ անդամներ պատկերացումներ չունեն իրենց գործառույթների և իրավասությունների մասին... Մինչդեռ այս խորհուրդը պիտի մշակեր Հանրային հեռուստատեսության ռազմավարությունը, ուղղորդեր մի շարք ծրագրեր, հետևեր եթերի կազմակերպմանը...