Հետմահու դիմակը` 3,6 հազար ֆունտ


 

Խորհրդային «ժողովուրդների հայր» Ստալինի մահից հետո պատրաստված դիմակը երկու օր առաջ վաճառվել է 3600 ֆունտ ստեռլինգով:

Մեծբրիտանական Շրոպշիր կոմսությունում կայացած աճուրդում այն սակարկվել է հեռախոսով. գնորդը ոչ միայն ներկա չի եղել դահլիճում, այլև ընդհանրապես ցանկացել է, որ իր անունն անհայտ մնա:

Mullock&undefined;s աճուրդային տան` պատմության գծով փորձագետ Ռիչարդ Վեստվուդ-Բրուկսը նշել է, որ Ստալինի բրոնզե դիմակը և ձեռքերի ծեփապատճենը պատմական եզակի նմուշներ են:

- Ընդամենը գոյություն ունեն 9 բնագրային դիմակներ... Մինչև 1990 թ. Արևմուտքում դրանք ոչ մեկը չէր տեսել: Դրանք ձուլված էին բնօրինակ գիպսե կաղապարից, որոնք հանված էին Կոբայի մահից հետո: Դրանցից միայն 2-ն է պահվում Արևմուտքում,- ասել է փորձագետը:

Նա նաև հիշեցրել է, որ հետմահու դիմակների ավանդույթը ծագում է Անտիկ Հունաստանից ու Եգիպտոսից («Գոլոս Ռոսսիի»):