ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄ


 

Առաջիկա ընտրություններում որոշ քաղուժեր հավանական է, որ իրենք իրենց գործադիրի ու քաղաքապետարանի լիազորություններ վերապահելով` սկսեն համատիրություն ների լուծարման անհրաժեշտությունը պնդել: Անշուշտ, մեր ցանկացած համաքաղաքացի կվկայի, որ համատիրությունները գերազանցապես սեփական աշխատակազմի համար գումարներ հավաքագրող կառույցներ են. նրանց աշխատանքը դժվար է նկատել, իսկ գոյության իմաստը` հասկանալ:

Խնդիրն, իհարկե, քարոզարշավի շրջանակներում արծարծելով չի լուծվի, բայց համատիրությունների լուծարման առաջարկով հանդես եկող քաղուժերին միգուցե հաջողվի նման գրասենյակների հարկահանության դեմ ընդվզող քաղաքացիների համակրանքը շահել: Ընդգծենք` ընտրողի´ համակրանքը: