Պաղեստինցի «Միչուրինը»


 

Մարդու գլխի չափ և գրեթե 2 կիլոգրամ քաշով լիմոն է աճեցրել Իսա Ռիշմաուին: Ավելի ստույգ` Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեյթ-Սահուր բնակավայրի իր ֆերմերական տեղամասում պաղեստինցի «միչուրինականի» ստացած հսկայական պտուղը 1950 գրամ է` 61 սմ երկարությամբ և 53 սմ լայնությամբ (Ηk.ru):

Երեք տարի առաջ նա լիմոնի պուրակ է տնկել, որը մեկ տարի անց պտղաբերել է: Ծառերից մեկը հենց սկզբից ռեկորդային բերք է տվել` ավելի շատ մանր սեխերի նմանվող: Անցյալ տարի ռեկորդակիր լիմոնը կշռել է 1 կգ, իսկ այս տարի այն գերազանցել է անգամ մասնագետների պատկերացումները:

Այդ հրաշքը կարելի էր համարել ընտրասերումի արդյունք, սակայն Ռիշմաուին ոչ միայն բույսերի խաչասերում չի կատարում, այլ նույնիսկ պարարտանյութ չի օգտագործում ընդհանրապես: