ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

  Որքան ծավալվում է Հայաստանի խորհրդարանի ընտրության քարոզարշավը, որքան շատ են կուսակցություններն ու թեկնածուները երևում հանրությանը և հանդես գալիս նախընտրական ելույթներով, այնքան ավելի պարզ է դառնում, որ Հայաստանում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիների ընթացքում չեն գտել իրենց լուծումները, չեն արժանացել համակողմանի ուսումնասիրությունների:

  ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՍՊԱՏԱԿՆԵՐԸ

  Մայրաքաղաքի կանաչ հարստություններից են Դալմայի այգիները, որոնց պատկերավոր նաև քաղաքի կանաչ թոքեր են կոչում: Տասնամյակներ շարունակ մայրաքաղաքի բնակիչներն ու բնապահպանները ջանացել են պահպանել այս այգիները, մշակել դրանք, մեծացնել դրանց նշանակությունը, անգամ արգելոց հռչակել:

  ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ

  Թամանյան փողոցի 6-8 շենքերի մոտակայքում հերթական այգին է ավերվել: Այստեղ աճած ծառերի դեմ արշավանքը նախաձեռնել է «Դելտա կլինիկ» կենտրոնը, որն իր տարածքն ընդարձակելու նպատակով ոչնչացրել է մի քանի ծառ:

  «ԻՄԻՋԸ ՄԻ ՔԻՉ ՎԱՏԱՑԵԼ Ա»

  - Էս վերջում` էդ կանանց հետ գլուխ դնելուց հետո իմիջս մի քիչ վատացել ա, տեսեք` ո՞ր մեկդ եք կարողանում պատիվս բարձրացնել: Ով որ լավ աշխատեց, մի հատ լավ ճամփորդություն եմ կազմակերպելու դեպի Փարիզ:

  Ի ՏԵՍ ՄԵՐ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշովը հանդիսավորությամբ բացել են բարերարի արձանը, որը կանգնեցվել է Երևանի Աբովյան փողոցում, Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ: Ողջունելով ներկաներին` բարերարի թոռը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության ու ընդունելության համար:

  ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՎՈՅԱԺՆԵՐԸ»

  Ընտրությունների այս բուռն շրջանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաճախակի դարձած արտասահմանյան ուղևորությունները սկսել են հետաքրքրել շատերին: Դեռ վերջերս նա մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, իսկ ահա այս պահին գտնվում է Մոսկվայում:

  Հեղափոխություն հայ իրականության մեջ

  Չնայած ԱԻՄ-ը չի մասնակցում այս ընտրություններին, սակայն նրա առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ուշադրությամբ հետևում է ընտրական գործընթացներին: Նրա հետ զրույցը քարոզարշավի ընթացքի, ընդհանրապես մեկնարկած ընտրությունների առանձնահատկությունների մասին է:

  ԱՂՔԱՏԱՑԵԼ Է

  Ընտրությունները հրաշալի առիթ են, որպեսզի հանրությունը գոնե մոտավոր տեղեկություններ ստանա մեր քաղաքական գործիչների ունեցվածքի, ֆինանսական ձեռքբերումների մասին: Իհարկե, այդ հայտարարագրերը փաստում են, որ շատերն են խախտում ՀՀ Սահմանադրությունը, որ լինելով քաղաքական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ` շարունակում են զբաղվել գործարարությամբ:

  ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ

  Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վերջին օրերին շատ է ակտիվացել:

  ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ

  Նորք-Մարաշ վարչական շրջանում, ինչպես պարզվում է, որոշ պետական կառույցներում, այդ թվում նաև բուժական հաստատություններում սկսել են օրնիբուն քարոզչություն իրականացնել «Օրինաց երկրի» օգտին` բուժաշխատողներին պարտադրելով այսօրվանից կողմնորոշվել դեպի Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը:

Ընտրակաշառք մուրացողները

  «Հայֆիլմ» կինոստուդիան իրենց ձայնի դիմաց 5 հազար դրամ մուրացող մարդկանց հրավիրում է նկարահանվելու «Մեծապատիվ մուրացկանները» նոր ֆիլմի զանգվածային տեսարաններում: :

Տիպիկ հայկական մտածելակերպ

  Նկատի ունենալով սեփական ընտրազանգվածի զգալի կորուստը` ՀԱԿ-ն արդեն առաջնորդվում է «Թող իմ երկու աչքն էլ դուրս գա, միայն թե ՀՀԿ-ի` գոնե մեկը» հին հայկական ասույթի նոր տարբերակով: :

Քաղուժերի «օրհներգը»

  Աբովյանաբար Օրհնվի էն սհաթը, երբ մեր «սուրբ ոտքը» կմտնի խորհրդարանի «լիս աշխարհը»: :

Ճամարտակության մրցանակ

  Այն քաղուժը, որը հռետորաբանությամբ կնվաճի բոլոր ժամանակների ճոռոմախոսության «էվերեստը», կարժանանա «զգայացնցող էքստրասենս» անվանակարգի հատուկ մրցանակին: :

Հումորեսկ- երկխոսություն

  - Չգիտեմ ո՞ւմ ընտրեմ, ի՞նչ խորհուրդ կտաս: - Ընտրիր զոքանչիդ:

Սկսել` երեսը «փրկելուց»

  - Որ ընտրվեք պատգամավոր, առաջին հերթին ի՞նչը կփոխեք: - Առայժմ գիտեմ ինչը չպիտի փոխել` երեսս:

Տուր կաշառք, կընդունեմ առաջարկդ

  - Հինգ տարբեր կուսակցություններից ընտրակաշառք եմ վերցրել: Հիմա չգիտեմ, թե դրանցից որի՞ն պետք է ձայնս տամ:

  Առաջանցիկ միլիարդատերը

  Բրիտանական The SundΖy TiΗes թերթի տեղեկացմամբ` Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենահարուստ մարդն է: Իհարկե` ծպտյալ:

  Գողերը` խորհրդարանում

  Վերջին տասն ամսում չորս տակառիկ գարեջուր, մի շիշ շամպայն, պատվո շքանշան, նաև` 10 նոութբուք, 2 սմարթֆոն և բանկի քարտ է հափշտակվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքից: Ու սա ամբողջական ցանկը չէ այն իրերի, որոնք բրիտանական իշխանական համակարգի սիրտը համարվող կառույցից անհետացել են:

  Պարսավանք

  Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը դատապարտել է Իսպանիայի Խուան Կառլոս I թագավորին` փղի որսի գնալու համար: Ակտիվիստները կոչ են անում Կառլոսին պաշտոնանկ անել հիմնադրամի պատվավոր նախագահի պոստից:

  Շների հեռուստաալիք

  DOGTV-ն աշխատում է առանց գովազդների: Հետաքրքիր է, հաշվի է առնվել, որ շները գովազդներ չե՞ն պատվիրի, թե նրանց շատ սիրող հեռուստաընկերությունը որոշել է նրանց ուշադրությունը չշեղել «լուրջ» հաղորդումներից:

  Բա կատունե˜րը

  Նրանց համար էլ YouTube-ով է ալիք բացվել` կայքի օգտատերերից մեկի նախաձեռնությամբ: Մեգան Կոլին այս ծրագիրը հղացել է` տեսնելով, թե կատուներն ինչպիսի հետաքրքրությամբ են համակարգիչով նկարներ նայում ու ձայնագրություններ լսում (նշել է NewsMe.coΗ.uΖ-ն):

  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  Ներկայանալով տեղամաս` յուրաքանչյուր ընտրող գրանցվելուց և քվեաթերթիկ ու քվեարկության ծրար ստանալուց հետո անցնում է քվեարկության խցիկ` քվեարկելու: Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում:

  Մեր հրապարակումների հետքերով Ինչո՞ւ էր կյանքով լեցուն կինը դիմել ծայրահեղ քայլի

  Մեր թերթի ապրիլի 4-ի համարում տպագրված «Խորհրդավոր ինքնասպանության գաղտնազերծումը» վերնագրով հոդվածում ներկայացնելով անցյալ տարվա ամռանը Ջերմուկ քաղաքի բնակչուհի, 32-ամյա Լարիսա Աղջոյանի ինքնասպանության դեպքին` տեղեկացրել էինք, որ կնոջը դիտավորությամբ ինքնասպանության էր հասցրել Ջերմուկի բնակիչ, 30-ամյա Արմեն Վարդանյանը:

    ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐՔԸ ԴԵՌ ԿՍԿԾՈՒՄ Է

  Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ` ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ նախօրեին կազմակերպվել էր Սօսի Գևոնեանի «Մինչ «Հոգիներու աճուրդը»» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Դեռ 2004-ից Հայաստանում հաստատված ամերիկահայ հեղինակի գիրքը գրված է Օրորա Մարտիկանեանի «Խոշտանգված Հայաստան» վեպի հիման վրա:

  ՄԱՅՐԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ

  Լրացավ հայ ժամանակակից արձակի ամենանշանավոր դեմքերից մեկի` Նելլի Շահնազարյանի ծննդյան 60-ամյակը: Գրական բարեկամներն ու մտերիմները նրան Մայրապետ են կոչում` արժևորելով և իմաստավորելով այդ բառը:

  ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից մի քանի օր է անցել, սակայն հանրության լայն շրջաններում և մամուլի էջերում շարունակվում են քննարկումները, արվեստասերները հերթական անգամ իրենց դժգոհությունն են հայտնում այս միջոցառումից, որը նպատակ ուներ ներկայացնել մեր երաժշտության այսօրը, առանձնացնել արժանավորներին:

Աշխարհը հոգնել է Ադրբեջանի անհիմն մեղադրանքներից

  Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից Ադրբեջանի մասին սկանդալային հայտնի նյութի հրապարակումից հետո Ադրբեջանի իշխանական էլիտան ոչ միայն տասնյակներ անգամ տարբեր մակարդակների վրա հերքեց և աբսուրդի շարքին վերագրեց այդ տեղեկությունը, այլև հասցրեց նմանաբնույթ մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին:

Ես` մենք ենք, հաղթենք

  Իր գոյության ընթացքում որդեգրած սկզբունքների, գաղափարախոսության, քաղաքական հավասարակշիռ պահվածքի շնորհիվ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն արդարացիորեն վստահություն է վաստակել: Ասվածի լավագույն ապացույցը մեր զրուցակիցների հնչեցրած կարծիքներն են:

  Բեմասեր Ֆիլյան

  Լավ է, որ ճշմարիտ հավատացյալներն այսքան նախանձախնդիր են ու տաճարում աշխարհիկ անփությունը չեն հանդուրժում: Բայց այս արձագանքը կարծես նաև հուշում է մարդկանց վերաբերմունքը Ֆիլիպ Կիրկորով երևույթի հանդեպ:

  Ազատության նյութական խորհրդանիշ

  ԱՄՆ-ի քաղաքային բնակավայրերում նոր ու բավական տարօրինակ «շարժում» է մեկնարկել: Տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ թույլտվությամբ ԱՄՆ-ի շուրջ 200 հազար քաղաքաբնակներ սկսել են հավեր պահել:

ՄՈՌԱՑԿՈՏ ՊԱՊԻԿԸ

  Գերմանիայի թոշակառուն մոռացկոտության համար նախազգուշացվել է ոստիկանության կողմից: 9-ամյա թոռնուհուն այս պապիկը մոռացել է մեքենայի բեռնախցում ու գնացել է զբոսնելու:

  Վարդագույն ադամանդով մատանին` 15,7 միլիոն

  Այդ մատնազարդը` 9 կարատանոց ադամանդով, պատկանել է ամերիկացի ճգնավոր-միլիոնատիրուհի Հյուգեթ Մ. Կլարկին և օրերս աճուրդով վաճառվել է 15 մլն 700 հազար դոլարով (տեղեկացրել է Christies աճուրդի տան պաշտոնական կայքը): «Վարդագույն Կլարկ» ադամանդը նախապես գնահատվել է 6-8 միլիոն:

  Ստվերներ

  Մարդկային ստվերը բոլոր ժամանակներում առեղծվածային ու անբացատրելի մեկնաբանությունների տեղիք է տվել: Շատ ժողովուրդներ հավատում էին, որ ստվերը մարդու երկվորյակն է` երկրորդ կեսը, հոգու արտացոլանքը:

  Fucking գյուղը

  Ավստրիական անպարկեշտ Fucking անվամբ գյուղի ղեկավարությունը վերջապես մտադիր է քննարկել անվանափոխության հարցը: Իրականացվող խորհրդակցությանն իրենց մասնակցությունն են ունենալու գյուղի 104 բնակիչները:

  Չարխափան միջոցներ

  Յուրաքանչյուր ժողովուրդ ինչպես անհիշելի ժամանակներում, այնպես էլ այսօր ինքնատիպ է իր անկրկնելի ու յուրօրինակ հավատալիքային համակարգով: Ծանոթանանք նրանցից մի քանիսին. Բոլորիս քաջ հայտնի փայտե որևէ իրի վրա 3 անգամ թակոցը` չար աչքից զգուշանալու նպատակով, տարածված է եղել նաև եգիպտացիների շրջանում:

  10-ամյա մայրիկը

  - Այս տարիքում, երբ աղջիկները պետք է տիկնիկներով խաղան, նրանք ստիպված են երեխա խնամել,- իր տարակուսանքն է հայտնել հիվանդանոցի բժիշկը` հավելելով, որ սա առաջին դեպքը չէ:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` պարզ. օդի ջերմաստիճանը` +17..+120C. օդի խոնավությունը` 56-58%: ՑԵՐԵԿԸ` կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը` +21..+170C. օդի խոնավությունը` 40-42%: