ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՎՈՅԱԺՆԵՐԸ»


 

Ընտրությունների այս բուռն շրջանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաճախակի դարձած արտասահմանյան ուղևորությունները սկսել են հետաքրքրել շատերին: Դեռ վերջերս նա մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, իսկ ահա այս պահին գտնվում է Մոսկվայում: Իհարկե, տարօրինակ չի կարող համարվել, որ Հայաստանի «ամենաերիտասարդ թոշակառուն», ով, փառք Աստծո, հսկայական ֆինանսական միջոցներ ունի, արտասահմանյան ուղևորությունների է մեկնում: Ուշագրավն այն է, որ մեկնում է նախընտրական պայքարի օրերին, իսկ նրա ամեն մի մոսկովյան հանդիպումից հետո առավել ակտիվանում է Վարդան Օսկանյանը, ով հիմա ԲՀԿ-ի ամենաազդեցիկ դեմքն է դարձել` Գագիկ Ծառուկյանից հետո: Թե ինչ «դուխ» է տալիս Մոսկվան Քոչարյանին` չգիտենք, բայց համոզված ենք` ինչ-որ բանակցություններ, այնուամենայնիվ, ընթանում են: Չի բացառվում, որ Մոսկվայի ճնշումների ներքո որոշվի Հայաստանի նոր վարչապետի հարցը: Մանավանդ` Տիգրան Սարգսյանի վերջին շրջանի պասիվությունը հուշում է, որ նրան ինչ-որ բան են հասկացրել և «խնդրել» հանդես չբերել աչքի ընկնող ակտիվություն նախընտրական շրջանում: