Շների հեռուստաալիք


 

DOGTV-ն աշխատում է առանց գովազդների: Հետաքրքիր է, հաշվի է առնվել, որ շները գովազդներ չե՞ն պատվիրի, թե նրանց շատ սիրող հեռուստաընկերությունը որոշել է նրանց ուշադրությունը չշեղել «լուրջ» հաղորդումներից: Այսպես թե այնպես` Միացյալ Նահանգներում արդեն հեռարձակվում է հատուկ ալիք` շների համար:

DOGTV-ն մեկնարկել է Կալիֆոռնիայում և հասանելի է կաբելային ցանցով: Դրա հիմնադիրների նպատակն է` այնպես անել, որպեսզի շներն իրենց միայնակ չզգան` մինչև տերերն աշխատանքից կվերադառնան: Մարդու չորքոտանի բարեկամները իրենց հեռուստատեսությամբ կարող են տեսնել, թե ցեղակիցներն ինչպես են վազվզում ու խաղում բնության գրկում: Եթերից հնչող ձայնը, գույները և պատկերները կարգավորված են այնպես, որպեսզի կենդանիներին հարմար լինի այդ ամենն ընկալել: