Առաջանցիկ միլիարդատերը


 

Բրիտանական The SundΖy TiΗes թերթի տեղեկացմամբ` Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենահարուստ մարդն է: Իհարկե` ծպտյալ: Նրա բիզնես-կայսրությունը գնահատվում է 12 նիշանոց թվով` 130 միլիարդ: Դա գրեթե 2 անգամ ավելի է, քան պաշտոնապես մոլորակի ամենահարուստ մարդը ճանաչված Սլիմ Էտուի ունեցվածքը:

Հրատարակության հավաստմամբ` իշխանավարելու ողջ ընթացքում Պուտինը հաջողությամբ քաղաքականությունը համատեղել է անձնական հետաքրքրությունների հետ: Նրա ձեռնարկությունների կառավարմանը մասնակցում են միայն մերձավոր հարազատներն ու բարեկամները: Դիցուք, նրա զարմիկներ Միխայիլ Պուտինն ու Միխայիլ Շելմոնովը, կինը` Լյուդմիլա Պուտինան, Իգոր եղբայրը և այլն: Ու վերստին ՌԴ նախագահ դառնալու նրա ձգտումը ոմանք պայմանավորում են նախևառաջ իր ունեցվածքը պահպանելու ցանկությամբ:

Թե հատկապես ինչ ձեռնարկություններ ունի նա` ստույգ հայտնի չէ: Շրջանառվող որոշ լուրերի համաձայն` նրան են պատկանում Գազպրոմի բաժնետոմսերի 4,5 տոկոսը և ռուսաստանյան գազի արտահանող «Գունավոր» ընկերության բաժնետոմսերի 50 %-ը (տեղեկացրել է V-Ηire-ն):