Չարխափան միջոցներ


 

Յուրաքանչյուր ժողովուրդ ինչպես անհիշելի ժամանակներում, այնպես էլ այսօր ինքնատիպ է իր անկրկնելի ու յուրօրինակ հավատալիքային համակարգով: Ծանոթանանք նրանցից մի քանիսին.

Բոլորիս քաջ հայտնի փայտե որևէ իրի վրա 3 անգամ թակոցը` չար աչքից զգուշանալու նպատակով, տարածված է եղել նաև եգիպտացիների շրջանում: Նրանք անվերապահորեն հավատում էին փայտի կախարդական ուժին: Իսկ հին եգիպտացիների հետնորդները մինչ օրս փայտե թալիսմաններ են կրում, որը պաշտպանում է չար ուժերից: Բրիտանացիները վտանգի կամ փորձանքի դեպքում բացականչում են «touch vood»` դիպչիր փայտին արտահայտությունը: Ամենամեծ տարածում ունեցող չարխափան միջոցը համարվել է կաղնին: Այս աստվածային մեծության առջև խոնարհվել է անգամ Զևսը: Սլավոնական ժողովուրդների հավատալիքներում կաղնին համարվել է մարդկության հովանավորը:

Չար աչքի դեմ իտալացիների պայքարի եղանակը յուրահատուկ է: Նրանք եղջյուրի տեսքով փայտե թալիսման են կրում: Իսկ հույները գրպանում չղջիկի ոսկոր են պահում: Բացի դրանից« դիմում են բոլորիս քաջ հայտնի մի եղանակի. հագուստից կապույտ ուլունք են ամրացնում, քանի որ հավատում են` հենց կապույտ աչքն է չարիք բերում: Միևնույն ժամանակ կապույտն ու երկնագույնը պաշտպանիչ նշանակություն ունեն: Իռլանդացիները համարվում են ամենասնահավատ ժողովուրդներից մեկը: Նորածնի մայրը, համոզվելու համար` արդյո՞ք մանկիկը մարդկային ծնունդ է, թե սատանայի, նրա հետ միասին մտնում է ջուրը: Քանի որ ըստ հավատալիքների` չարն ու անմաքուրը վախենում է ջրից: Գերմանացիները զգուշանում են ագռավներից: Իսկ չինացիների հավատալիքային համակարգում մեծ տեղ ունեն ավելը և ցախավելը, ինչպես նաև թվերը: 8-ը համարվում է հաջողության նշան, 4-ը նույնացվում է մահվան, 1-ը` դժբախտության հետ: Ծագող արևի երկրի բնակիչները ևս ձգտում են 4-ի հետ որևէ առնչություն չունենալ, իսկ 9-ը նույնացվում է ցավի հետ: Ճապոնական մի շարք հիվանդանոցներում բացակայում են 4-րդ և 9-րդ հարկերը: Ամերիկացիները խուսափում են 13-ից, հատկապես` ուրբաթ 13-ից: Շատերը խուսափում են այդ օրն անգամ փողոց դուրս գալ: Հոգեբանները հաստատել են, որ ուրբաթ 13-ի ֆոբիայով տառապում է 20 միլիոն ամերիկացի:

Անցյալ շաբաթավերջին Կոլումբիայում ապրող 10 տարեկան աղջնակը լիովին առողջ` 2,5 կիլոգրամանոց դուստր է ծնել (տեղեկացրել է Sun թերթը): Հղիության ընթացքում աղջիկը ոչ մի անգամ բժշկի չի դիմել: Ծննդաբերության պահին է միայն նա վերջիններիս մոտ հայտնվել, և ստիպված են եղել փոքրիկ մայրիկին օգնել «կեսարյան հատումով»: