Բա կատունե˜րը


 

Նրանց համար էլ YouTube-ով է ալիք բացվել` կայքի օգտատերերից մեկի նախաձեռնությամբ: Մեգան Կոլին այս ծրագիրը հղացել է` տեսնելով, թե կատուներն ինչպիսի հետաքրքրությամբ են համակարգիչով նկարներ նայում ու ձայնագրություններ լսում (նշել է NewsMe.coΗ.uΖ-ն):

- YouTube-ում համակրելի կատուների միլիոնավոր տեսագրություններ կան,- ասել է Կոլին:

Ներկայումս ալիքն առաջարկում է միայն 7 տեսահոլովակ: Մեգանը համոզված է, որ տներում ապրող կատուները պետք է մշտապես հոգեբանական և ֆիզիկական խթանում ստանան. միայն այդ դեպքում նրանք իրենց երջանիկ կզգան:

- Տեսագրություններ նայելով` կատուները կտեսնեն այն աշխարհը, որը փակ է իրենց համար,- ասել է աղջիկը:

Հետաքրքիր է, ուրիշ կենդանիներ իրավունք կունենա՞ն «օգտվել» շների հեռուստաալիքից ու կատուների համացանցից: Կամ, դրանց հեղինակները հավանաբար շուտով կպատմեն, թե իրենց սիրելի կենդանիներն ինչպե՞ս են ապրում վիրտուալ աշխարհում, որտեղից իրական կյանք վերադառնալն այնքա˜ն դժվար է…