Fucking գյուղը


 

Ավստրիական անպարկեշտ Fucking անվամբ գյուղի ղեկավարությունը վերջապես մտադիր է քննարկել անվանափոխության հարցը: Իրականացվող խորհրդակցությանն իրենց մասնակցությունն են ունենալու գյուղի 104 բնակիչները:

Այս գյուղակն իր անսովոր անվամբ արդեն քանի տասնամյակներ շարունակ ուշադրություն է գրավում (հաղորդում է lentΖ. ru-ն): Գյուղապետ Ֆրանց Մենդլի խոսքերով` բնակավայրի առաջին «երկրպագուները» դարձել են դեռ երկրորդ աշխարհամարտի ժամանակ այստեղ տեղակայված ամերիկացի զինվորականները:

20-րդ դարի կեսերին այստեղ մեծացավ անգլախոս զբոսաշրջիկների հոսքը, որոնց այս անվանումը զվարճալի էր թվում: Յուրաքանչյուր տարի այստեղից անհետանում են ճանապարհային նշանները` գյուղի անվանումով: Նոր ցուցանակների համար հսկայական գումարներ են ծախսվում: Բնակչուհիներից մեկը գյուղի անվան կողքին ևս մի «g» տառ է ավելացրել` հույս ունենալով այդկերպ կասեցնել զվարճասերների գողությունը: Տեղաբնակները հոգնել են ավելորդ ուշադրությունից: Դեռ 2009-ին գյուղապետը հայտարարել էր, որ գյուղի անվանման մեջ ոչ մի զվարճալի երանգ չի տեսնում և խնդրել է լրագրողներին, զբոսաշրջիկներին չձանձրացնել իրենց հետաքրքրասիրությամբ: Այս ամենն իհարկե ունի բացատրություն: Ըստ գիտական տվյալների` այս անվանումը ծագել է Լորդ Ֆակոյի անունից, ով ապրել է 6-րդ դարում: Իսկ ing վերջավորությունը ինչ-որ տոհմի պատկանելիությունը ցույց տալու համար է: Ի դեպ` անպարկեշտ անվանմամբ սա միակ բնակավայրը չէ: