Պարսավանք


 

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը դատապարտել է Իսպանիայի Խուան Կառլոս I թագավորին` փղի որսի գնալու համար: Ակտիվիստները կոչ են անում Կառլոսին պաշտոնանկ անել հիմնադրամի պատվավոր նախագահի պոստից:

Արքայական զվարճանքների շարքում ուրույն տեղ ունեցող որսը, փաստորեն, անվանարկման վտանգի առջև է կանգնեցրել Իսպանիո միապետին: Թանկարժեք և բնության սիրահարների կարծիքով արյունռուշտ այս ժամանցը Խուան Կառլոս 1-ինին սպառնում է ոչ միայն «հեռացմամբ» հիմնադրամից, այլև` երկրում լարվածության խորացմամբ. նրան կոշտ քննադատության են ենթարկել հպատակները: Դատելով հետզհետե ահագնացող բողոքի ալիքից` դժվար չէ նկատել, որ իսպանացիները չեն ցանկանում իրենց գրպանից վճարել արքայի բարձրաշխարհիկ հոբիի համար (գրել է PrΖvdΖ.Ru-ն):

Թագավորի որսորդությունը գաղտնի է պահվել, և եթե նա չկոտրեր սեփական ազդրը, ապա հազիվ թե նորությունը տարածվեր երկրով մեկ:

Ոչ շատ առաջ Իսպանիո արքան հրապարակավ հայտարարել է, թե շատ անհանգստացած է երկրում գործազրկության աճով ու նույնիսկ քնել չի կարողանում` նյարդայնության պատճառով: Ո˜վ գիտե, գուցե 74-ամյա Խուան Կառլոսը հույս է տածել, թե փղի որսը կարող է օգնել իրեն` վանելու տխուր մտքերը: