ՄՈՌԱՑԿՈՏ ՊԱՊԻԿԸ


 

Գերմանիայի թոշակառուն մոռացկոտության համար նախազգուշացվել է ոստիկանության կողմից: 9-ամյա թոռնուհուն այս պապիկը մոռացել է մեքենայի բեռնախցում ու գնացել է զբոսնելու:

Թե որքան էր երեխան մնացել այնտեղ` հայտնի չէ: Բայց երբ սկսել է աղմկել` անցորդներն անտարբեր չեն թողել նրա ճիչերը: Հրավիրված ոստիկաններն ու հրշեջները դուրս են բերել աղջնակին, իսկ առժամանակ անց հայտնվել է նաև մտացրիվ պապիկը:

Չարաճճի փոքրիկն ինքն էր խնդրել` իրեն ման ածել բեռնախցում, պապն էլ չէր մերժել: Շուտով սակայն թոռնուհու գոյությունը մոռանալով` նա հիշել էր միայն զբոսանքի մասին:

Ամենատպավորիչը նրա հավաստիացումն է ոստիկաններին` որ ինքն այլևս երբեք ու ոչ մեկին բեռնախցում չի տեղափոխի:

Այս միջադեպը, բարեբախտաբար, տխուր ավարտ չի ունեցել: Բայց հաճախ նման մոռացկոտությունը ողբերգական վերջաբան է ունենում: Օրինակ, անցյալ տարի մտազբաղ հայրիկը մեքենայի մեջ էր թողել 2 տարեկան դստրիկին: Համալսարանի անասնաբուժության 45-ամյա դոցենտը մոռացել էր մանկանը մսուր տանել և գնացել էր իր աշխատավայր: Ետևի նստարանին քնած աղջնակի մասին նա չէր էր հիշել: Իսկ երբ 5 ժամ հետո մոտեցել էր մեքենային, նկատել էր մտահան արված երեխային: Վերջինիս կոմայից դուրս բերել չէր հաջողվել: