Վարդագույն ադամանդով մատանին` 15,7 միլիոն


 

Այդ մատնազարդը` 9 կարատանոց ադամանդով, պատկանել է ամերիկացի ճգնավոր-միլիոնատիրուհի Հյուգեթ Մ. Կլարկին և օրերս աճուրդով վաճառվել է 15 մլն 700 հազար դոլարով (տեղեկացրել է Christies աճուրդի տան պաշտոնական կայքը):

«Վարդագույն Կլարկ» ադամանդը նախապես գնահատվել է 6-8 միլիոն: Բայց, ինչպես հուշում է դրա վերջնական գինը` այն գնել ցանկացողները քիչ չեն եղել:

Այդ մատանու արդեն նախկին տիրուհին ամերիկացի ձեռնարկատեր և քաղգործիչ Ուիլյամ Կլարկի դուստրն է: Նա «Ոսկեզօծ դարի» վերջին ժառանգորդուհիներից է: Մենակյաց տիկինը վախճանվել է 2011 թ.` 104 տարեկանում: Նրա թողած բազմամիլիոնանոց կարողության մեծ մասը փոխանցվել է բարեգործական հիմնադրամներին:

Դարձյալ Կլարկին պատկանած մեկ այլ մատանի` 31,53 կարատ ծավալով, փորձագետները գնահատել են 300-500 հազար դոլար, բայց անսպասելիորեն այն վաճառվել է 2,6 միլիոնով: