«ԻՄԻՋԸ ՄԻ ՔԻՉ ՎԱՏԱՑԵԼ Ա»


 

- Էս վերջում` էդ կանանց հետ գլուխ դնելուց հետո իմիջս մի քիչ վատացել ա, տեսեք` ո՞ր մեկդ եք կարողանում պատիվս բարձրացնել: Ով որ լավ աշխատեց, մի հատ լավ ճամփորդություն եմ կազմակերպելու դեպի Փարիզ: Դիմություն ա, ընդդիմություն ա, ես չգիտեմ. ով փորձեց ստեղ գլուխ բարձրացնել` իմացեք, որ ոտով-գլխով պատասխան եք տալու,- օրերս նման խոստովանություն է արել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու իր շրջապատի մարդկանց, համայնքապետերին հանձնարարել` ամեն ինչ անել, որպեսզի Գորիսում Հանրապետականը հաղթանակ տոնի, որպեսզի մարզպետի ծննդավայր քաղաքում ինքը խայտառակ չլինի ու չկորցնի պաշտոնը: Կարծես արտասովոր ոչինչ չկա, որ ՀՀԿ անդամ մարզպետն ուզում է աշխատել իր կուսակցության համար, ձայներ բերել նրան: Արտառոցն այն է, որ երբեմնի խրոխտ ու համարձակ «սյունյաց արծիվը» սկսել է մտածել պաշտոնը կորցնելու մասին: Գուցե նրա աշխատանքից լուրջ դժգոհություն կա արդեն, գուցե «ծիտն ինչ-որ խաբար է բերել»... Չգիտենք, բայց համոզված ենք, որ ինչ-որ բան այնպես չէ, այլապես Սուրիկ Խաչատրյանն այսչափ չէր անկեղծանա: