ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ


 

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վերջին օրերին շատ է ակտիվացել: Նա հայտնվում է մայրաքաղաքի կենտրոնում պատգամավորության թեկնածուներ Ռուբեն Սադոյանի և Գարեգին Նուշիկյանի ուղեկցությամբ, հանդիպումներ ունենում մարդկանց հետ, իսկ դեռ ապրիլի 7-ին էլ «Ջոս» ռեստորանային համալիրում հավաքել էր քաղաքապետարանի` տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկությունների աշխատակիցներին և շնորհավորել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Նախկին քաղաքապետի այս ակտիվության ենթաշերտում ոմանք ինչ-որ խմորումներ են տեսնում, ապա շշուկով իրար փոխանցում, թե ընտրություններից հետո Բեգլարյանը վերադառնալու է իր նախկին պաշտոնին: Թե որքանով են մոտ իրականությանն այս շշուկները` չենք կարող ասել, սակայն համոզված ենք մի բանում, որ Գագիկ Բեգլարյանն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի իր ընկերներ Սադոյանն ու Նուշիկյանը պատգամավոր դառնան: Չմոռանանք, որ հենց նրա «կնքահայրությամբ» Սադոյանը տեղ գրավեց խորհրդարանում և հինգ տարի շարունակ... ոչինչ չարեց: