ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐՈՒ ՇՈՒՐՋ

  Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրյակին հանրապետության երկրորդ քաղաքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Եվ այս ուշադրությունը բնական է. մայրաքաղաքում քաղաքապետին ընտրում է ավագանին, իսկ ահա Գյումրիում ուղղակի ընտրություններ են:

  ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՎԱՏ ԱՊՐՈՒՄ

  Միջին վիճակագրական հայաստանցին այսօր շատ ավելի աղքատ է, քան ցանկացած թերզարգացած երկրի սոցիալապես անապահով համարվող բնակիչը: Եվրախորհրդի անդամ երկրների մեջ Հայաստանն առաջին տեղերից մեկն է գրավում ցածր աշխատավարձով և նվազագույն սոցիալական փաթեթով:

  ԹԱԼԻՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ Է

  Օգոստոսի 5-ին Թալինում տեղի են ունենալու քաղաքապետի թափուր պաշտոնի և ավագանու անդամների ընտրություններ: Այս փոքրիկ քաղաքում արդեն քաղաքապետի 8 թեկնածու է առաջադրվել, իսկ ահա ավագանու անդամներ դառնալու ցանկություն ունեցողների թիվը քիչ է` ընդամենը 25 հոգի:

  ՀՈՎԱՆԱՎՈՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

  Այս տարի լրանում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնի հիմնադրման 80-ամյակը: Այն 1949 թվականից հետո Ադրբեջանի տարածքում գործող միակ հայկական պետական թատրոնն էր` նախկին երեքի փոխարեն:

  ՎՐԱՍՏԱՆՆ ԷԼ ՄԻԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

  Հայաստանը շրջափակման մեջ պահելու ծրագիրը մենք սովորաբար վերագրում ենք Ադրբեջանին ու Թուրքիային: Ընդհանուր առմամբ` չենք սխալվում, բայց չգիտես ինչու` չենք նկատում կամ մի տեսակ վախենում ենք բարձրաձայնել երրորդ պետության` Վրաստանի մասին:

  ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՆԱՏՈՄԻԱՆ»

  Օրերս հրապարակվեցին տեղեկություններ կաշառակերության երկու դեպքի մասին: Ոստիկանության անձնագրային բաժնի աշխատակիցներից մեկը 40 հազար դրամ է վերցրել` անձնագիր տրամադրելու համար:

  «ՆԱԻՐԻՏԻ» ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԸ

  Հայաստանյան տնտեսության գլխավոր հենարաններից մեկի` «Նաիրիտի» ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ, ինչպես ասում են, օդից կախված: Ձեռնարկության բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Rhinoville ProΘerty LiΗited ընկերությունը, որը 2006 թվականին ԱՊՀ Միջպետական բանկից 70 մլն դոլար վարկ էր վերցրել` գրավ դնելով գործարանը:

  Նախապատրաստվում են

  Հայաստանում նախագահի ընտրությանը դեռ բավական ժամանակ կա, բայց քաղաքական ուժերն արդեն խոսում են ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուի մասին: Այդ` ընտրական գործընթացների շուրջ է զրույցը «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

  Հանցավոր միտքն էլ հանցանք է

  Չարանալու պատճառներն էլ օրինաչափության չեն ենթարկվում: Օրինակ, ո՞նց կարող ես մտածել քեզ կերակրողին ոչնչացնելու մասին:

  «Օբաման լավ երիտասարդ է»

  Պետության ղեկավարներն էլ միմյանց անձերի մասին մասնավոր կարծիք չունենալ չեն կարող: Բայց սովորաբար դա չեն բարձրաձայնում. համենայն դեպս` իշխանավարման ընթացքում:

  Անկախությունն էլ հարաբերական ընկալում է

  Անգլիայից Ամերիկայի անկախանալու տոնը նշելուց օրեր անց` շաբաթ օրը, երկրի կանայք նշեցին իրենց անկախությունը… կրծկալներից: Այո´, այո´, տարակուսել պետք չէ. ամերիկուհիներն ազգային այսպիսի տոն էլ ունեն` հրաժարումն կրծկալներից:

  Բամբասասերներն ամենուր են

  Նույնիսկ` ազատ բարքերի հայրենիք Ֆրանսիայում: Այստեղ ևս սիրում են քննարկել նշանավոր մարդկանց անձնական կյանքի մանրամասները:

Հարթակը «որակազրկվեց». կեցցե ԱԺ ամբիոնը

  ՀԱԿ-ը փորձեց լիարժեք դրսևորվել և´ ԱԺ նիստերի դահլիճում, և´ Ազատության հրապարակի հարթակում: Բայց հարթակը վերածվեց դատարկ վանդակի, քանզի ժամկետանց «կարկանդակի» կարիքը ժողովուրդն այլևս չունի:

Քանդողների ֆիասկոն

  Հայաստանում «կազմաքանդիչները» ձախողվեցին, իսկ բնապահպանները շոշափելի հաջողությունների հասան: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ պահպանելը շատ ավելի հեշտ է, քան քանդելը:

Փչացնողներ` տարբեր դաշտերում

  Եթե գյուղդաշտերը փչացնում են ցեցերը, ապա քաղդաշտը փչացրել և փչացնում են էծերը: Այո, սույն դաշտում «կոզյոլներ» միշտ էլ եղել են:

Աստծո «մատը», թե՞ իշխանություններ

  Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչ բաբելոնյան աշտարակ էին կառուցել Հայաստանի ընդդիմադիր ուժերը, որ Աստված անիծեց և «խառնեց» լեզուները, որպեսզի երբեք իրար չհասկանան:

Օլիգարխների թիկնազորի «ռեստորանային» երգը

  Տերյանի ոճով Սպանում ենք խելագար խնջույքում, Ով կուզե` թող գաղտնիքն իմանա, Ոչ վերջ կա, ոչ սկիզբ մեր «երթին», Երեկ ես, այսօր դու, վաղը` նա: :

Կարևորը գլուխ ունենալն է

  Իրավապահները` սարսափազդու խորհրդանիշը վերացնելու նպատակով` օլիգարխներին խորհուրդ են տվել իրենց թիկնազորայիններին թույլ չտալ սափրել գլուխները: Հետո մտածել են. ախր չեղած բանը ո՞նց սափրես կամ չսափրես:

Պարզվում է` խենթությունն էլ օգտակար է

  Որոշ վերլուծաբաններ Սահակաշվիլուն համարում են անհավասարակշիռ, երբեմն նաև խենթ անձնավորություն: Բայց փաստը մնում է փաստ. նրան հաջողվել է Վրաստանում զգալիորեն կրճատել կոռուպցիան:

  ՄԱՏՎԻԵՆԿՈՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՍԵԼ

  Օրերս մեր մի շարք լրատվամիջոցներ շտապեցին հայտարարել, թե Հայաստանում հյուրընկալված Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն խոսել է այն մասին, թե Ադրբեջանում լավ են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք չի վերադառնա այդ երկրի կազմի մեջ:

  Հարցադրման կարգով

  Հայ ժողովուրդն իր բազմադարյա գոյության ընթացքում աչքի է ընկել ոչ միայն հսկայական բերդեր, հոյակապ եկեղեցիներ, ժանեկազարդ խաչքարեր, երկարաձիգ ջրանցքներ ու կանաչազարդ տարածքներ հիմնելով, այլև ջրամբարներ կառուցելով:

  ԱՇԽԱՏԱՍԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿԻՐԸ

  - Ուրեմն սա՞ է աշխատասեր մարդկանց երկիրը:- Հարցրեց Աստծո դեսպանն իրեն ուղեկցող պաշտոնյային:

  «ԱՄԵՆ ՄԻ ՕՐԸ ՏՈՆ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ»

  «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրերի մեջ էր նաև մեր նշանավոր հայրենակիցը` Ուկրաինայի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Ռոման ԲԱԼԱՅԱՆԸ, ականավոր կինոբեմադրիչը, ում շատ ֆիլմեր արդեն դասական արժեքներ են դարձել: Մեր զրույցը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի սրճարանում, որը շատ էր հավանել կինոբեմադրիչը:

  Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ, ՀՀ վաստակավոր արտիստուհի

  Թատերական աշխարհում հաջողությունները դերասանուհուն ուղեկցել են մանկուց: Դեռ 3- րդ դասարանցի աղջնակ էր, երբ սկսեց թատերական խմբակ հաճախել, իսկ արդեն 5-րդ դասարանում ստացավ առաջին դերը` հեռուստաբեմադրության մեջ:

  ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՏԱՂԱՆԴՆԵՐԸ

  «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Ժողովրդական երգիչ» նախագիծը մեր օրերի ամենաուշագրավ իրողություններից մեկը դարձավ: Դարձավ այն հրաշալի նախաձեռնություններից մեկը, որի շնորհիվ ոչ միայն ժողովրդական ու աշուղական երգը սկսեց վերադառնալ մոռացությունից, այլև բացահայտվեցին մեծ թվով շնորհալիներ:

  Քանա՞կ, թե՞ որակ

  Գիր և գրականությանն այսօր փոխարինելու է եկել ժամանակակից տեխնիկան: Հայ երիտասարդներն այսօր ավելի շատ ծանոթ են սոցիալական կայքերին, քան հայ դասականներին:

  ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆՎԻՐՅԱԼԸ

  Ճանաչված գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու, մի քանի ակադեմիաների ակադեմիկոս, հրապարակախոս, հասարակական գործիչ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆԸ 55 տարեկան է: 1997թ. ընտրվել է Էներգետիկ ինժեներների միջազգային ասոցիացիայի անդամ:

  Ամառային հանգստի հարցը խարդախներին մի վստահեք

  Չարաչար խաբված մի քաղաքացի օրերս ոստիկանությանը տեղեկացրել է, որ իր ընտանիքի անդամների տուրիստական ուղևորությունը դեպի Ֆրանսիա կազմակերպելու նպատակով Երևանի Ամիրյան փողոցում ոմն Վահե Հովհաննիսյանի տվել է 3.100 ԱՄՆ դոլար և 1.000 եվրո, սակայն վերջինս խարդախությամբ, չարաշահելով իր վստահությունը, տիրացել է այդ գումարին:

  Մուտք է արել իր գրպանը

  «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ Նոր Նորքի վաճառքի կետի ղեկավար, ընկերության նյութական պատասխանատու անձ Դավիթ Մակարտիչյանը 2010 թ. դեկտեմբերից մինչև ս/թ հունվարն ընկած ժամանակահատվածում ահռելի գումարներ է յուրացրել:

  Յուրացրել են հանգուցյալների գումարները

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումներն անտարբեր չէին կարող թողնել հասարակական կարգի պահապաններին:

  Ապերյանը` ոչ ապերավարի

  Երախտամոռության օրինակների մեր կյանքում հաճախ ենք հանդիպում: Մարդկային համակեցության կանոնները վտանգի տակ դնող և սասանող այս երևույթի հերթական դրսևորումներից մեկն էլ վերջերս արձանագրվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում:

  Սրբություն չեն ճանաչում

  Օրերս Երևան քաղաքի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն է տվել, որ իր ծանոթ Հրաչյա Գ.-ն ս/թ մայիս ամսին իրենից 280.000 դրամ գումար է խնդրել` մահացած մոր աճյունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ՀՀ տեղափոխելու համար:

  ԱՓԱԳԾԵՐ

  Ձեռքի վրա կարելի է տարբերել 6 գլխավոր ափագծեր, որոնք սկսում են վերոհիշյալ թմբիկներից: Դրանք են ԿՅԱՆՔԻ ափագիծը, ԽԵԼՔԻ, ՍՐՏԻ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՍԻՐՈ ափագծերը: