ՄԱՏՎԻԵՆԿՈՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՍԵԼ


 

Օրերս մեր մի շարք լրատվամիջոցներ շտապեցին հայտարարել, թե Հայաստանում հյուրընկալված Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն խոսել է այն մասին, թե Ադրբեջանում լավ են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղն այլևս երբեք չի վերադառնա այդ երկրի կազմի մեջ: Ոմանք էլ անգամ եզրակացրեցին, թե Ռուսաստանի Սենատի նախագահն այս մասին ասել է, որպեսզի սիրաշահի Հայաստանին` ցրելու համար այն մռայլ տրամադրությունները, որոնք ձևավորվել են ռուսական գազի սակագնի թանկացման պատճառով:

Սակայն, ինչպես պարզվում է, տիկին Մատվիենկոն նման բան չի ասել...

Ի դեպ, չէր էլ ասի, որովհետև Ռուսաստանն այսօր սերտացրել է իր կապերն Ադրբեջանի հետ, իսկ Սանկտ-Պետերբուրգի նախկին նահանգապետ Մատվիենկոն հազիվ թե վշտացներ ադրբեջանցիներին: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը ղեկավարելու տարիներին նա ստեղծել էր Ադրբեջանի մշակույթի կենտրոն, հնարավորություն տվել ադրբեջանցիներին` բացելու իրենց բիզնես կենտրոնները...

Ուրեմն, պետք չէ օբյեկտիվություն վերագրել մեկին, ով հազարավոր մղոններով հեռու է դրանից: