ՎՐԱՍՏԱՆՆ ԷԼ ՄԻԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ


 

Հայաստանը շրջափակման մեջ պահելու ծրագիրը մենք սովորաբար վերագրում ենք Ադրբեջանին ու Թուրքիային: Ընդհանուր առմամբ` չենք սխալվում, բայց չգիտես ինչու` չենք նկատում կամ մի տեսակ վախենում ենք բարձրաձայնել երրորդ պետության` Վրաստանի մասին: Մեր այս դրկիցը, փաստորեն, միշտ թաքնվելով երկու պետության թիկունքում` նպաստում է նրանց հակահայկական ծրագրերի իրականացմանը: Եվ ահա Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Աբաշիձեն, որ օրերս «աննկատ» այցով Հայաստանում էր, հայտարարել է.

- Երկաթուղին Հայաստանին, անխոս, հարկավոր է, բայց ասել թե ուղղակի շնչահեղձ է լինում առանց դրա, չի կարելի: Իսկ, ահա, ի՞նչ է հարկավոր Ռուսաստանին այդ երկաթուղուց: Կապե՞ր Վրաստանի հետ: Շատ եմ կասկածում:

Ստացվում է, որ պատրվակ ունենալով վրաց-ռուսական հարաբերությունները, պաշտոնական Թբիլիսին այսօր ամեն ինչ ուզում է անել, որպեսզի Հայաստանը լիակատար մեկուսացման մեջ հայտնվելով` իր միակ հույսը կապի Վրաստանի հետ` այսպիսով «կուլ գնալով» վրացական քմահաճույքներին: Իսկ քմահաճույքների մեջ նաև Ջավախքի խնդիրն է: Ցանկացած պահի Վրաստանը կարող է օգտագործել Ջավախքի խնդիրն ու Հայաստանին նվաստացուցիչ պայմաններ թելադրել: