Անկախությունն էլ հարաբերական ընկալում է


 

Անգլիայից Ամերիկայի անկախանալու տոնը նշելուց օրեր անց` շաբաթ օրը, երկրի կանայք նշեցին իրենց անկախությունը… կրծկալներից: Այո´, այո´, տարակուսել պետք չէ. ամերիկուհիներն ազգային այսպիսի տոն էլ ունեն` հրաժարումն կրծկալներից: Եվ Huffington Post-ի լրագրողուհին այդ թեմայով իր հրապարակման մեջ անկեղծորեն խոստովանել է, որ այդ առավոտ անկրծկալ դուրս գալով, թեև փոքր-ինչ անհարմարավետություն են զգացել, բայց մտադիր են նշել չփակված, անծածկույթ կրծքով դուրս գալու իրենց իրավունքը:

- Ինչպես գրել են «Ֆեյսբուք»-ի էջերից մեկում` «Ստինքներն ուղղակի շքեղ են…»: Մենք բոլորս այդպես ենք կարծում: Իսկ մի՞թե կա մեր զգացմունքներն արտահայտելու ավելի լավ միջոց, քան պարզապես ողջ օրվա ընթացքում պահպանել ստինքների ազատության այս հանդիսությունը,- գրել է ամերիկուհին:

Ի դեպ, անկախության այս ինքնադրսևորումից չեն հրաժարվել նաև նշանավոր կանայք. այդ թվում և երկրի Առաջին տիկինը: