Ապերյանը` ոչ ապերավարի


 

Երախտամոռության օրինակների մեր կյանքում հաճախ ենք հանդիպում: Մարդկային համակեցության կանոնները վտանգի տակ դնող և սասանող այս երևույթի հերթական դրսևորումներից մեկն էլ վերջերս արձանագրվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում:

Մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի մի բնակիչ` թոշակառու, ոստիկաններին պատմել է, որ 2010 թ. սկզբներին ձեռք է մեկնել ապաստան չունեցող և նեղ վիճակում հայտնված մի տղամարդու` Ապերյան ազգանունով, կերակրել է նրան, աշխատանքի տեղավորվելու հարցում օգնել: Սակայն Ապերյանը շուրջ երկուսուկես տարի չնչին և սիմվոլիկ գումարով վարձակալությամբ ապրելով իր տանը` օրերից մի օր հափշտակել է բակում, շինարարության համար պահեստավորած 100 հատ տուֆ քարերն ու անհետացել:

Ոստիկանները աշխատանքներ են տանում երախտամոռին հայտնաբերելու ուղղությամբ: