ՈՉ ԹԵ ՄԱՐԴՈՒ, ԱՅԼ` ՄԵՂՔԻ

  Հիշենք Նոր Կտակարանից հետևյալ տողերը. «Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս: Ամեն:

  Ամենակարևորն ազատություններն են

  Խորհրդարանական ընտրություններից հետո տարբեր պաշտոններում նոր նշանակումների մասին տարատեսակ լուրերի շրջանառությունը դեռ կշարունակվի` առնվազն մինչև նոր կառավարության ձևավորումը: Բացի այդ, կարծիքներ են հնչում և առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելիք թեկնածուների վերաբերյալ:

  «ԽՍՏՈՐԵՆ ՊԱՏԺԵԼ» ԷՐ

  Ինչպես արդեն հայտնի է շատերին, մայիսի 12-ին չորս անձի կողմից` մոր և հղի կնոջ ներկայությամբ, ծեծի է ենթարկվել «Ռեգնում» գործակալության հայկական բյուրոյի գլխավոր խմբագիր Ռուբեն Գրձելյանը: Իսկ լրագրողին ծեծողների մեջ են եղել Կոտայքի մարզի հետաքննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանն ու նրա որդին:

  ԳՐԵԹԵ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ

  Թիվ 33 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանը գրեթե սկանդալային հայտարարություն է արել: Ըստ նրա` այս ընտրատարածքում տեղի է ունեցել «ինքնատիպ» առևտուր:

  Հա՞ որ...

  Ինչպես արդեն նշել էինք` ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը դեմ է, որ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիոն համաձայնագիր ստորագրի ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է

  Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը համաձայնության են եկել նոր կառավարության ձևավորման հարցում: Ըստ էության, կառավարության կազմը լուրջ փոփոխություններ չի կրի:

  ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ

  Չնայած տարածված լուրերին, որոնք սովորաբար հեռու չեն լինում իրականությունից, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշանակվելու է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Նախկին քաղաքական մեկնաբանը գրեթե ժխտում է` ասելով, թե իրենց կուսակցությունում դեռ նման հարց չի քննարկվել:

  ԱՅՍՊԵՍ Է ՍՏԱՑՎՈՒՄ

  ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանի` զբաղեցրած պաշտոնից ազատվելու փաստը շատերին է մտահոգել:

  ՀԱՂԹԱՆԱԿ, ԹԵ՞ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

  Հայ քաղաքագետներից շատերին թվում է, թե իրենք ամենագետ իմաստուններ են, իսկ հասարակությունն էլ դեռ դուրս չի եկել զանգեզուրյան քարանձավներից, ուստի ինչ ասում են` տրամաբանության հաղթանակն է և նվաճում քաղաքագիտության մեջ:

  ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՎԵՐՑՆԻ ՄԱՆԴԱՏԸ

  Օրերս Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը հայտարարություն էր տարածել, թե քաղաքապետի պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և Վարդան Ղուկասյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հոկտեմբերին կայանալիք ընտրություններում:

  ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿՈՎ

  «Օրինաց երկիր» կուսակցության ներսում լուրջ խմորումներ են ընթանում: Դժգոհ ընտրությունների արդյունքներից և նաև այն բանից, որ չեն ստանալու իրենց խոստացված մանդատներն ու պաշտոնները` շատերը հեռանում են:

  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԿՅԱՑԸ

  Ազգային և քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը պատգամավոր չդարձավ: Ասում են` նա որոշել է առաջադրվել նախագահի թեկնածու` 2013-ի նախագահական ընտրություններում:

  ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

  Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, նշանակում է` եկել է արդեն ժամանակը` նախապատրաստվելու նախագահական ընտրություններին: Եվ ոմանք արդեն նախապատրաստվում են:

  Ա´յ քեզ կատվի ճկունություն

  Հին ասույթը ձևափոխված ԱԺ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ՕԵԿ-ը ինչպիսի բարձրությունից էլ վայր ընկնի, միևնույն է, կանգնում է ոտքերի վրա: :

  Ցնդում են և´ թանաքը և´ խոստումները Վատ նախանշան

  Եթե ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրերում դրված կնիքը ցնդեց, ապա ընտրություններից հետո հօդս կցնդեն մանդատներ ձեռք բերած շատ քաղուժերի տված խոստումները: :

Պարզ թվաբանություն

  Եթե ՀԱԿ-ը կարողացավ 4 տարվա պայքարի արդյունքում ընդամենը 7 մանդատ ստանալ, ապա 40 տարի կպահանջվի, որպեսզի այդ քաղուժը ԱԺ-ում 70 մանդատ ստանա և հասնի իշխանության: Դե ինչ, Աստվածաշնչյան Մովսեսը ևս 40 տարում հրեաներին «հասցրեց» Ավետյաց երկիր:

Տրամաբանության փոխարեն տավտալոգիա

  Ըստ ԿԸՀ հանձնաժողովի նախագահի` Եվրոպական դիտորդների զեկույցում բացասական գնահատականների մեջ գերիշխում է դրականը, դրականի մեջ` բացասականը: Դե ինչ, տրամաբանական փոխկապակցությունից զուրկ զեկույցն արդյունքն է արևմտյան շիլաշփոթ «ժողովրդաբանության» վերացական չափորոշիչների:

Այլ «գետ»` նույն «լողազգեստով»

  ԲՀԿ-ում լավ հասկանում են «նույն գետը երկու անգամ չես մտնի» ասույթի իրավացիությունը` եթե ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու որոշում կայացնեն, կմտնեն այլ «գետ» և ուրիշ «լողազգեստով»: :

«Մազից» պրծան, բայց ճոպան են օգտագործելու

  ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը մազից կախված մտան խորհրդարան, բայց ԱԺ-ում ճոպանից կախվելով` վեր մագլցելու փորձեր են անելու: :

Հավատանք, որ փոխենք

  Ինտրիգներ գտնող վերլուծաբանների կարծիքով ՀՀԿ-ն հավատաց ՀԱԿ-ին և փոխեց նրա ճակատագիրը` «նվիրաբերելով» կես տոկոս: :

Անկապ ընդդիմություն

  Նոր խորհրդարանում` ընդդիմադիր կուսակցություններ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն իրենց գործունեությամբ նմանվելու են հայտնի առակի Կարապին, Խեցգետնին և Գայլաձկանը: «Ժառանգությունը» «սայլը» քաշելու է ետ, ՀՅԴ-ն Կարապի պես ճախրելու է իր երազանքների երկնքում, ՀԱԿ-ն էլ ԱԺ ամբիոնից` Գայլաձկան պես փորձելու է «կուլ տալ» իշխանություններին:

Քաղցրության պակասի հետևանքը

  Ասում են` ՕԵԿ-ի բաժանած մուրաբաների շաքարայնության տոկոսը ցածր է եղել: Դա էր պատճառը, որ այդ կուսակցության ձայների տոկոսը զգալի պակասել է:

Թող լռեն բոլոր թնդանոթները

  Մայիսյան Եռատոնի օրերին տոնակատարությանը մասնակցելու համար Արցախ մեկնած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Շուշիում իր նամակ-ուղերձն է հանձնել ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինվոր, կրտսեր սերժանտ Արայիկ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ : Նամակ զինվորից Ողջո´ւյն, հարգելի ընթերցող:

  ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ պատասխանը զինվորին

  Սիրելի´ Արայիկ, քա´ջ զինվոր, Ուրախությամբ ընթերցեցի նամակդ և անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ հպարտությունը գերակշռեց ուրախությանս, քանի որ դրա յուրաքանչյուր բառից հայրենասիրություն է հորդում:

  ՏԱՐՕՐԻՆԱԿ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

  Հայաստանի դոլարի փոխարժեքն օրավուր աճում է` առաջիկայում միտում, ունենալով անցնել 400 դրամի սահմանը: Տնտեսագիտության մեջ սա չտեսնված մի իրողություն է, քանզի ցանկացած երկրում ազգային արժեքը սկսում է կայունանալ, իսկ տարադրամը` էժանանալ` երբ սկսվում է զբոսաշրջային շրջանը:

  ԴՐԱՄՆ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է, ԳՆԱՃԸ` ՍԱՍՏԿԱՆՈՒՄ

  Հայկական դրամը հետևողականորեն արժեզրկվում է: Ազգային արժույթի շարունակական հետընթացը ինչ-որ առումով կարելի է հետընտրական օրինաչափություն համարել:

  ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

  Մայրաքաղաքի «Սիլաչի» կոչվող թաղամասի շուկան ձկան առևտրի ամենամեծ հանգրվաններից է: Այստեղ ձկան մի քանի խանութներ կան` բոլորն էլ հակասանիտարական ահավոր պայմաններով, առանց համապատասխան ցուցանակների:

  ՀԱՅԵՐԸ ԵՐԳԵԼՈՒ ԷԻՆ ԲԱՔՎՈՒՄ ԵԹԵ ԱԼԻԵՎԸ ՉԽՈՍԵՐ

  Մեր թերթն անդրադարձել է այն խնդրին, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը կազմակերպող Հեռարձակողների եվրոպական միությունը տուգանել է Հայաստանին` Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012-ին մասնակցությունից հրաժարվելու համար: «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, հավանաբար չկարողանալով հանդուրժել հրապարակավ հնչող ճշմարտությունը, փորձել է ամեն ինչ քողարկել մտացածին մեկնաբանությունների քողի տակ:

  Գայթակղության որոգայթում «Բարերար» կանայք

  Կանանց սեռական շահագործումն այսօր չարիք է դարձել շատ երկրների համար և գնալով ընդլայնում է իր սահմանները: Վիճակագրության համաձայն` տարեկան աշխարհում թրաֆիքինգի` սեռական շահագործման զոհ է դառնում 4.000.000 մարդ, որոնց գերակշիռ մասը կանայք են:

  Թմրամիջոց գերեզմանոցում

  Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչներ` 24-ամյա Էդիկ Հակոբյանն ու 23-ամյա Վրույր Մարկոսյանը ազգականներ են: Երկուսն էլ գյուղատնտեսությամբ էին զբաղվում. ջերմոցներում ծաղիկ էին մշակում:

«Մանուկների հոգում լույս է վառվում»

  Տարիներ շարունակ ստեղծագործում է մանկագիր, երգահան, տասնմեկ գրքի հեղինակ Աիդա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ (իր ճակատագրի հետ հաշտ` գամված ձեռնափայտին). լավատեսությամբ գրում է հեքիաթներ, պատմվածքներ, երգեր...… Օրհնելով Բարձրյալին` իրեն պարգևած շնորհների համար, ուրախանում է, որ իր ստեղծագործություններն արժանանում են մրցանակների, ջերմ խոսքերի, ծաղկեփնջերի, գովեստների:

  Ովքեր են ամենամեծ անաստվածները

  Լեյպցիգում ծնված Ֆրիդրիխ Նիցշեն 1880-ականներին գրել էր` «Աստված մեռավ»: Նրա հայրենակից արևելյան գերմանացիներն այսօր էլ նրան ճիշտ են համարում:

  «Շոպինգ»ասեր Միխեիլը

  Ինչ վերաբերում է Քուռ գետի վարարումին, ապա բավական վնասներ է հասցրել Թբիլիսիին: Հեղեղի 3 մետրանոց ալիքները ներխուժել են տներ. 5 մարդ, որոնցից 2-ը` երեխաներ, չեն հասցրել փրկվել:

  Տեսա՞ր ինչ եղավ Բեմի ու երկրի դռները փակեցին

  Ինդոնեզիայի իշխանությունները Լեդի Գագային թույլ չեն տվել բեմ ելնել: Այդպիսով երկրի ոստիկանությունն ընդառաջել է իսլամիստական 3 կազմակերպություններին, որոնք երգչուհուն չափազանց լկտի են համարում (հաղորդել է «Էխո Մոսկվի»-ն):

  Ռուսերեն չխոսե´լ

  Որքա˜ն խորն է եղել լիտվացիների ատելությունը ռուսների հանդեպ, որ մինչ օրս նրանց լեզվով խոսելն այդ երկրում մեղք է համարվում: Սեյմի պատգամավոր Կառլիս Կրեսլինշն ազգայնական միության ղեկավարության կողմից նկատողություն է ստացել` ռուսերեն լեզվով հարցազրույց տալու համար:

  Մեղադրանքների տոպրակը բացվում է

  Ընդամենը մի քանի օր է` Սարկոզին վայր է դրել լիազորությունները, ու կարծես արդեն սկսվում է մեղադրանքների տարափը նրա և նրա մերձավորների հասցեին: Ընտրությունների 2-րդ փուլի նախօրեին տարածվեց Սարկոզիի հեղինակությունը ոչնչացնող մի տեղեկատվություն, թե առաջին ընտրարշավի համար նա մեծ գումար էր վերցրել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիից:

Շա˜տ են նեղացել

  Անցյալ տարի մայիսին Մոսկվայում գեյ-շքերթն արգելելն, իհարկե, ֆիզիկապես, հոգեպես ու բարոյապես առողջ մարդկանց սրտով էր: Այսինքն` մեծամասնության շահերից էր բխում, ովքեր չեն կամենում, որ ոչ ավանդական կոչված համասեռամոլներն անհարկի ուշադրություն գրավեն:

2012-ի լավագույն քաղաքը

  Ընթացիկ տարին դեռ չի էլ հասցրել կիսվել, և զբոսաշրջության եռուն շրջանը չի էլ սկսվել, բայց ահա տարորոշվել է աշխարհի լավագույն քաղաքը: Մեծ ճանաչում ունեցող TriΘAdvisor պորտալի կողմից զբոսաշրջիկների շրջանում կատարված հարցումների արդյունքներով ճամփորդության լավագույն վայր է ճանաչվել Բրիտանիայի մայրաքաղաքը` գերազանցելով Փարիզն ու Նյու Յորքը:

  ռԷլեկտրոնային փոստը` սթրեսների պատճառ

  Մեր օրերում ոչ ոք չի պատկերացնում կյանքն առանց էլեկտրոնային նամակագրության, սակայն գիտնականները նախազգուշացնում են. աշխատանքային էլեկտրոնային փոստը պարբերաբար ստուգելու անհրաժեշտության գիտակցումը լուրջ սթրեսների առաջացման պատճառ կարող է դառնալ: Որոշ ժամանակ այդ մասին «մոռանալու» դեպքում զգալիորեն կնվազի սթրեսների, լարվածության հավանականությունը:

  Բանտել էին ծնողները

  Ինչ աստիճանի կարող է հասնել մարդկային` այս դեպքում ծնողների անհանդուրժողականությունն ու դաժանությունը` սեփական զավակի նկատմամբ: Միացյալ թագավորության Պրեստոն քաղաքում ամուսնական զույգ է ձերբակալվել, որոնց անունները գործի քննության շահերից ելնելով չեն հրապարակվում:

  Պոռնկության դասընթացներ

  Անգործությունը մարդկանց կարող է մղել ծայրահեղ քայլերի: Վալենսիա քաղաքում իսպանական մի ընկերություն, որի անվանումը չի նշվում, որոշել է «փառավորվել» իր նոր նախաձեռնությամբ: