Բանտել էին ծնողները


 

Ինչ աստիճանի կարող է հասնել մարդկային` այս դեպքում ծնողների անհանդուրժողականությունն ու դաժանությունը` սեփական զավակի նկատմամբ: Միացյալ թագավորության Պրեստոն քաղաքում ամուսնական զույգ է ձերբակալվել, որոնց անունները գործի քննության շահերից ելնելով չեն հրապարակվում: Այս ծնող կոչվածները շուրջ մեկ տարի 10-նամյա տղային հարկադրաբար փակի տակ են պահել չափազանց փոքր տարածքում` առանց լույսի և ջերմության: Նրան ստիպել են քնել աղտոտ ներքնակի վրա` քնապարկի մեջ` երբեմն- երբեմն նաև հում մսի կտորներ են «հյուրասիրել»` իբր այսկերպ պատժելով տղային մանկական չարաճճիություննների համար: Տղան հազիվ է կարողացել շարժվել, սակայն «բանտախցից» դուրս պրծնելու բոլոր ճիգերը ձախողվել են: Մարդկային տրամաբանության սահմաններում չտեղավորվող այս սարսափելի դեպքը բացահայտվել է ուսուցիչների շնորհիվ: Նրանց ահազանգից հետո, որ երեխան շուրջ մեկ տարի դպրոց չի հաճախել, ոստիկանները սկսել են որոնել տղային:

- Տարածքը, որտեղ ամիսներ շարունակ ապրել է տղան, գրեթե սովորական արկղի չափ է: Մեծ էր մեր զարմանքը, երբ նրան կենդանի գտանք,- լրատվամիջոցներին պատմել է ոստիկանության սպա Մեթթ նորմանտոն Բլեքպուլը: Իսկ դատավոր Էնթոնի Ռասելը հայտնել է, որ ծնողները կզրկվեն 16 տարի երեխային տեսնելու իրավունքից: