Պոռնկության դասընթացներ


 

Անգործությունը մարդկանց կարող է մղել ծայրահեղ քայլերի: Վալենսիա քաղաքում իսպանական մի ընկերություն, որի անվանումը չի նշվում, որոշել է «փառավորվել» իր նոր նախաձեռնությամբ: Այս անհայտ խումբը պոռնկության դասընթացներ է կազմակերպում` կանանց և տղամարդկանց համար` առանց տարիքային որևէ սահմանափակման: Ամենահին մասնագիտություններից մեկը ձեռք բերել ցանկացողները վճարելու են 100 եվրո, իսկ դրա դիմաց հմտություններ են ձեռք բերելու թե´ տեսականորեն, թե´ նաև գործնականում: Գլխավոր ուղեցույցը «կամասուտրան» է: Կազմակերպիչների համար առաջնային է նաև պոռնկության պատմությունն ուսումնասիրելը:

-Պոռնկությունը տարածված է ամբողջ աշխարհով և երկար պատմություն ունի,- ասել է կազմակերպիչներից մեկը և հավելել,- մենք պատմելու ենք այն մասին, թե պոռնությունն ինչպիսի աճ ու զարգացում է գրանցում տարեցտարի:

Սակայն ամենհետաքրքիրը ուսումնատենչ «պոռնիկների» համար թերևս տարբեր երկրներում երևույթի դրսևորումներին ու ավանդույթներին ծանոթանալն է: Ներկայումս արդեն 6 ուսումնատենչ դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել:

Պոռնկության նկատմամբ հետաքրքրության մի նոր պոռթկում է սկսվել նաև Ուկրաինայում, որտեղ շուտով կկայանա Եվրո- 2012-ը: Զբոսաշրջիկներին «հաճելիորեն» զարմացրել է ինտիմ ծառայությունների մասին գովազդների առատությունը: Կիևյան «Բորիսպոլ» օդանավակայանում ծալաթերթիկներ են բաժանում, որոնք ծանուցում են թեթևաբարո կանանց հասցեները: