Հա՞ որ...


 

Ինչպես արդեն նշել էինք` ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը դեմ է, որ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիոն համաձայնագիր ստորագրի ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ: Անգամ նա աշխատանքներ է տանում, որպեսզի կոալիցիայի դեպքում ինքը, Գուրգեն Արսենյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Վահե Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը դուրս գան ԲՀԿ-ից և ստեղծեն նոր խմբակցություն:

Կանխելու համար իր կուսակցության ներսում հասունացող պառակտումը, Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Վարդան Օսկանյանի «ճակատագրի» հարցը: Մասնավորաբար նա երկրի նախագահին առաջարկել է նախկին արտգործնախարարին նշանակել ԱԺ նախագահ, ինչն էլ մանևրելու մեծ հնարավորություն կտա: Սերժ Սարգսյանն, ըստ էության, չի առարկել, սակայն այս դեպքում «բաց է մնում» Հովիկ Աբրահամյանի հարցը: Ուրեմն, Վարդան Օսկանյանի հարցը դեռևս չի կարելի վերջնականորեն լուծված համարել: Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում Օսկանյանին հանձնի ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը, իսկ կուսակցության կառուցվածքում էլ կատարի փոփոխություն: Օսկանյանին նշանակելով քաղաքական խորհրդի նախագահ: