Ռուսերեն չխոսե´լ


 

Որքա˜ն խորն է եղել լիտվացիների ատելությունը ռուսների հանդեպ, որ մինչ օրս նրանց լեզվով խոսելն այդ երկրում մեղք է համարվում: Սեյմի պատգամավոր Կառլիս Կրեսլինշն ազգայնական միության ղեկավարության կողմից նկատողություն է ստացել` ռուսերեն լեզվով հարցազրույց տալու համար:

Որպես իր ժողովրդի հարազատ զավակ` Կառլիսը նույն այդ հարցազրույցում չի մոռացել կոչ անել` հրաժարվելու խորհրդային խորհրդանիշերից: Սակայն դա ևս չի մեղմացրել ռուսերեն խոսելու նրա «հանցանքը»: Սեյմի ազգայնականների խմբակցությունը սկզբում նույնիսկ ցանկացել է նրան վտարել միությունից: Բայց պատգամավորը խոստացել է այդուհետ լրագրողների հետ միմիայն լատիշերեն խոսել, և բախումը հարթվել է:

Իսկ այդքան կրքեր բորբոքած հարցազրույցում Կառլիսը կոչ էր արել հարգանքով վերաբերվել նրանց հանդեպ, ովքեր տոնում են Մայիսի 9-ը: Դե, այդ օրը տոնելու իրավունք ունեն նաև գոնե այն լատիշները, ովքեր ԽՍՀՄ քաղաքացիներ են եղել: Այսօր այնտեղ տեղաբնակների մի մասը խորհրդային խորհրդանշանները «բռնազավթումի խորհրդանիշ» են համարում:

Փետրվարին Լատվիայում հանրաքվե էր անցկացվել` որպես երկրորդ պետական լեզու ռուսերենի կարգավիճակի վերաբերյալ (հիշեցրել է «Վզգլյադ»-ը): Երկրի ԿԸՀ տվյալներով` 1 միլիոն քվեարկողների 75 տոկոսը նախընտրելի է համարել լատիշերենը միակ պետական լեզու ճանաչելը: Բայց մեծությամբ երկրորդ համարվող Դաուգավպիլսում (ուր բնակիչների 80 տոկոսը ռուսախոս է) ռուսերենը պահպանելու օգտին քվեարկել էր 85 տոկոսը: