2012-ի լավագույն քաղաքը
Ընթացիկ տարին դեռ չի էլ հասցրել կիսվել, և զբոսաշրջության եռուն շրջանը չի էլ սկսվել, բայց ահա տարորոշվել է աշխարհի լավագույն քաղաքը:
Մեծ ճանաչում ունեցող TriΘAdvisor պորտալի կողմից զբոսաշրջիկների շրջանում կատարված հարցումների արդյունքներով ճամփորդության լավագույն վայր է ճանաչվել Բրիտանիայի մայրաքաղաքը` գերազանցելով Փարիզն ու Նյու Յորքը:
- Եվրոպայի բոլոր մայրաքաղաքներն ունեն իրենց դրականն ու բացասականը: Բացառություն չէ և Լոնդոնը: Սակայն այդ մեգապոլիսը հյուրերին առաջարկում է զվարճանքների, սննդի և տեղավորման լավագույն լրակազմը,- մեկնաբանել է փորձագետը:
Չմոռանանք, որ «գրավչության մրցույթում» Լոնդոնի այս հաջողությունը պայմանավորված է այնտեղ տեղի ունեցող` միջազգային նշանակության մեծաթիվ միջոցառումներով, որոնք ձգել ու ձգում են զբոսաշրջիկներին: Դիցուք` անցյալ տարի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի թագավորական հարսանիքը, Անգլիայի թագուհու կառավարման 60-ամյա հոբելյանն ու XXX ամառային Օլիմպիադան` այս տարի:
Այսուհանդերձ, Լոնդոն այցելողների համար պակաս գրավիչ չեն և թատերական ներկայացումներն ու քաղաքային շուկաները: Ու մարդիկ նշել են, որ պարտադիր չէ միլիոնատեր լինել, որպեսզի «հանգիստ վայելես Միացյալ Թագավորության գլխավոր քաղաքում` դրա գրավիչ անվճար զվարճանքներով, զբոսայգիներով, ճարտարապետական հուշարձաններով»:
Լավագույնների առաջին եռյակում ընդգրկվել են Նյու Յորքն ու Հռոմը: Դրանց հաջորդում են Փարիզը, Սան-Ֆրանցիսկոն, Մարակեշը, Ստամբուլը, Բարսելոնը, Սիեմ Ռիպը (Կամբոջա) և Բեռլինը:
Տնտեսության առումով` Եվրոպայի ամենահրապուրիչ քաղաք է ճանաչվել Պրահան, իսկ ճարտարապետության տեսանկյունից` Բարսելոնան (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):
Ռուսաստանից` գողտրիկ Սանկտ-Պետերբուգը լավագույնների 15-րդ հորիզոնականում է` Բուդապեշտից ու Վիենայից առաջ: