ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ


 

Չնայած տարածված լուրերին, որոնք սովորաբար հեռու չեն լինում իրականությունից, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշանակվելու է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Նախկին քաղաքական մեկնաբանը գրեթե ժխտում է` ասելով, թե իրենց կուսակցությունում դեռ նման հարց չի քննարկվել: Ուշագրավն այն է, որ շատերն են պնդում, թե այս կամ այն կադրային հարցը չի քննարկվել: Արամ Սաֆարյանի կիսաբերան հերքումն էլ չի կարող ընդունելի լինել, որովհետև արդեն նրա նշանակման մասին խոսում են Կիևում:

ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հաստատեցին լուրը, ապա նաև կես-կատակ ասացին. «Գուցե նա դեսպանի աշխատանքը ցածր է համարում»: Իհարկե, հատկապես Հայաստանի համար դեսպանի պաշտոնն այնքան էլ «պրեստիժային» չէ: