«Շոպինգ»ասեր Միխեիլը


 

Ինչ վերաբերում է Քուռ գետի վարարումին, ապա բավական վնասներ է հասցրել Թբիլիսիին: Հեղեղի 3 մետրանոց ալիքները ներխուժել են տներ. 5 մարդ, որոնցից 2-ը` երեխաներ, չեն հասցրել փրկվել: Հզոր ալիքները քաղաքի տարբեր հատվածներում ծառեր են արմատախիլ արել, ավտոմեքենաներ շրջել ու շենքեր ավիրել: Քաղաքի որոշ շրջաններ հոսանքազրկվել են: Եվ տարերքի հասցրած վնասների ֆոնին, իսկապես, արտառոց է երկրի առաջնորդի պահվածքը: Ու ահա վրաց նախագահի հակառակորդները նրան մեղադրել են ցինիզմի մեջ. հանուն առևտրի նա պատրաստ է արհամարհել հայրենակիցների զոհվելու փաստը: «Ալիա» թերթն օրերս հրապարակել է լուսանկարային վավերագրերով մի հոդված, որը պատմում է, թե Սահակաշվիլին ինչպես է շրջել Միլանի խանութներում (տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը): Հրապարակման հեղինակները դեմ չեն, որ նա գնումներ կատարի: Պարզապես սարսափելի են համարում այն, որ իտալական նորաձևության մայրաքաղաքում վրաց առաջնորդն իր զգեստապահարանը թարմացրել է անպատեհ պահի. դրա նախորդ օրը ջրհեղեղից Թբիլիսիում 5 մարդ էր զոհվել:

Լուսանկարներում համեստ, սև մարզաշապիկ ու ջինսե տաբատ հագած նախագահը` սև ակնոցով ու թիկնապահների ուղեկցությամբ մտնում է հերթական խանութը:

Նախկինում Սահակաշվիլին սուր քննադատել էր արտասահմանյան ուղևորությունների մեկնող պետծառայողներին, իսկ հիմա Միլանում թանկարժեք ժամացույց է ձեռք բերում:

- Սահակաշվիլին կորցրել է իրականության զգացողությունը. դրա համար հավանաբար որոշել է ժամացույց գնել,- հեգնել է «Ալիա»-ն:

Նախագահի վարչախումբն էլ պաշտոնապես հայտարարել է, թե Սահակաշվիլին մայիսի 13-ին մեկնել է` «աջակցելու երկրի վարկանիշին»: Մամլո ծառայության տվյալներով` Թբիլիսիից նա ուղևորվել է Սլովենիա, որտեղ ներկա է գտնվել Վրաստանի և Հոլանդիայի երիտասարդական հավաքականների ֆուտբոլի մրցամարտին:

Նշյալ թերթն առաջին անգամ չէ, որ հետամուտ է վրաց առաջնորդի արտասահմանյան ուղևորություններին: Դիցուք, 2009-ին նա եղել էր Հռոմում: Այստեղ նա «համեստորեն» նախաճաշել էր LΖ PerlΖ ռեստորանում: Վրաստանի Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչն ասել է, որ այդ ճաշն արժեցրել է 50 հազար դոլար: