ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԿՅԱՑԸ


 

Ազգային և քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը պատգամավոր չդարձավ: Ասում են` նա որոշել է առաջադրվել նախագահի թեկնածու` 2013-ի նախագահական ընտրություններում: Եթե Հայրիկյանը չփոխի իր վճիռն ու առաջադրվի, ապա նա կլինի մեր պետության պատմության այն եզակի անհատը, որը նախագահի թեկնածու է առաջադրվում 1991 թվականից ի վեր: Նման «ռեկորդ» դեռ աշխարհում ոչ ոք չի սահմանել: Սա հավանաբար խոսում է նաև քաղաքական երկարակեցության մասին:

Ի դեպ, 1991-ի նախագահական ընտրությունների մասնակից թեկնածուներից Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր ինքնատիպ ռեկորդն է սահմանել. նա ԳԽ-ԱԺ ընտրություններին մասնակցել է չորս անգամ` 1988, 1990, 1995 և 2012 թվականներին, ընտրվել պատգամավոր, սակայն 1991-ին ու 1995-ին վայր է դրել մանդատը, որովհետև ընտրվել է երկրի նախագահ, իսկ 2012-ին էլ ինքնաբացարկ է հայտնել` քաղաքականությունից հեռանալու պատճառով: Պարույր Հայրիկյանը ԳԽ-ԱԺ ընտրություններին մասնակցել է 3 անգամ, երկու անգամ ընտրվել պատգամավոր: Նախագահական ընտրություններին նա մասնակցել է 1991, 1996, 1998 թվականներին, սակայն երկու անգամ ինքնաբացարկ է հայտնել` հօգուտ Վազգեն Մանուկյանի և Ռոբերտ Քոչարյանի: