ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

Արտահերթ ընտրությունների տեսլականը հայրենի արմատականների համար չհաղթահարվող բարդույթի է վերածվել: Ոչ այնքան ցանկալի իրավիճակում նրանք հայտնվել են իրենց իսկ կողմից ընտրազանգվածին տրված անիրականանալի (ու փոքր հավանականության հետևանքով այդպես էլ չիրականացվող) խոստումների արդյունքում:

ՀԱՄԱԿԱ´ՐԳՆ Է ԽԱՐԽՈՒԼ

ԱՄԵՆ անգամ, երբ որևէ դժգոհ սոցիալական խմբի բողոքի ակցիան ոստիկանության բռնաճնշմանն է ենթարկվում, առաջ է գալիս մի քիչ հռետորական, բայց հրատապ հարցադրումը. ոստիկանությունն իրո՞ք այդքան շատ է ատում հարազատ ժողովրդին: Թե՞ ծառայողական պարտականություններն են ստիպում բազազանմանների գլխավորած ուսադիրավորների խմբերին` ազատություն տալ ձեռքերին:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ամերիկյան դեսպանների հայաստանյան գործունեությունը հաճախ է սկանդալներով ուղեկցվել: Ոչ անհայտ Մարի Յովանովիչի վերջին շրջանի ակտիվացումը նույնպես ուղղվածության առումով կասկածահարույց լինելով հանդերձ, անցանկալի եզրակացությունների է հանգեցնում:

ՀԱ՞ որ....

Այնպես ստացվեց, որ տեղի ունենալիք գայլաորսը սահմանված ժամկետից էլ շուտ մեր որսորդների տարերքը դարձավ: Որևէ մեկը հավանաբար չէր կանխատեսել, որ յուրաքանչյուր սպանված կենդանու դիմաց տրվելիք 100 հազար դրամ պարգևավճարն այդ աստիճան կոգևորի մարզաբնակ հրացանակիրներին:

Գործելու ժամանակը

Վիեննայում մասնակցելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հերթական անգամ ստիպված է եղել դիմագրավելու թուրք-ադրբեջանական հակահայ ոտնձգություններին:

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

Հեղափոխության զարգացող օջախ դառնալու վերաբերյալ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը վերլուծող զեկույցներն այս երկրի իշխանություններին կատարյալ հուսահատության են մատնել: Հետզհետե սրվող և թափ առնող հակաալիևյան տրամադրությունները վերջինիս ստիպում են այլևս ոչնչի առաջ կանգ չառնել ու ճնշել նույնիսկ ամենափոքր գործողությունները, որոնք կարող են թեժացնել աստիճանաբար լարվող իրավիճակը:

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈ´ՒՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵ

Որքան էլ ձմեռը համառի, այնուամենայնիվ գարունն արդեն վստահաբար անցնում է իր տիրապետությանը` հատկապես երկրի արևելյան ու հարավային շրջաններում հաստատելով իր ներկայությունը:

Գիտելիքահենք տնտեսությունը երազանքներով չի´ ստեղծվում

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ վճարովի համակարգով սովորող պետական բուհերի 1-ին կուրսերի 600 գերազանցիկ ուսանողների Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կրթաթոշակներ հատկացնելու արարողությանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, թե Նախագահի հանձնարարականով Կառավարությունն այդ նպատակի համար հատկացրել է 60 միլիոն դրամ. - Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ գիտելիքին նվիրված մարդիկ կառավարեն երկիրն ու ղեկավարեն բարեփոխումները,- ասաց նա,- լինեն այն իդեալը, որին կձգտենք ու նոր սերունդը կդաստիարակենք հենց այդ արժեքների հիման վրա:

ԵՐՋԱՆԻԿ ԵՂԻՐ, ՀԱՅՈՒՀԻ

Իմաստուններից մեկն ասել է` «Եթե գիտակցում եք, որ համարյա անհնար է կանանցից գլուխ հանելը, ուրեմն` արդեն սկսել եք հասկանալ նրանց»: Առեղծվածային ու համարյա անընկալելի լինելով` կանայք միևնույն ժամանակ պարզ են. նրանց պետք է ընդամենը գնահատել, սիրել ու փայփայել:

Կսկիծ և կրկես

Անցյալ շաբաթ ցուցարարների հանդեպ ոստիկանների կոպտությունը կսկիծ հարուցեց: Բայց «ժառանգական» Զարուհի Փոստանջյանի «փոստերը» (միմոսության ժանրով)` տեսախցիկների առջև, կրկես հիշեցրեց:

Վտանգավոր թյուրըմբռնում

կամ «գրգռման մեխանիկա» Երևի մեր ոստիկաններին թվում է, որ եթե ցլամարտիկների նպատակը ցլերի առջև կարմիր լաթ ճոճելով` գրգռելով շոուի բերելն է, ապա իրեն գործն էլ կոպտությամբ ժողովրդին գրգռելով` շողուլի բերելն է: :

Տիպիկ հայկական զավեշտ

Երբ Կարապետիչի միտինգին հայտնվեց Աշոտ Մանուչարյանը, շատերը ապշեցին, ախր իրարից այնքան են «հեռու», որքան «խոզը տուրնիկից»: :

Երկատված հոգեվիճակ` «օլոմբա» կեցվածքով

Մարտի 1¬ի ՀԱԿ հանրահավաքին «Ժառանգության» ղեկավարը ո´չ ներկա էր, ո´չ բացակա: Եթե ներկա էր, ապա` որպես խորհրդարանական ընդդիմության լիդեր, պետք է լիներ հարթակում:

Իրական բեկո՞ւմ, թե՞ բենդերային բլեֆ

Այնուամենայնիվ, կա´ն կասկածողներ, որ Հայաստանը «նոր Վասյուկի» ներկայացնելու միտումով, վարչապետի ձիով քայլն ընդամենը Բենդերի փայլուն ոճով մատուցված բլեֆ էր: :

Կայուն առաջընթաց, թե՞ նախընտրական սյուրպրիզ

Դեռ շաբաթներ առաջ կառավարությունն ամեն պատեհ առիթով հիշեցնում էր, որ գնաճն այս տարի 5-6 տոկոսի չափով կլինի: Ու հանկարծ վարչապետն իր «ընդարձակ» մամլո ասուլիսում հայտարարում է, որ ոչ միայն գնաճ չի լինելու, այլ անցյալ տարվա համեմատ գներն իջնելու են:

ՌԴ¬ին պետք չի, որ ՀՀ¬ն դառնա «ԳԱԶանանոց»

Չթանկացնելով ԳԱԶԸ, իշխանությունները ԳԱԶազած պոտենցիալ բունտարարների ԳԱԶը թողեցին: Պետք լինի` «ԳԱԶպրոմը» երկնքից ԳԱԶպեն (մանանա) կիջեցնի` դաշնակից պետությանը հեղափոխություններից ապահովագրելու համար:

Արմատականների երկխոսությունը մաքսազերծումից դժգոհող մեքենատերերի հետ

«01-99»-2011 ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐ ¬ Ուրեմն, դուք «մեքենայի տակ» չե՞ք ընկել: ԺՈՂՈՎՈՒՐԴ ¬ Չէ´, էլի, վպՑ, մենք հո հավ չե՞նք` մեքենայի տակ ընկնենք:

Համարժեք արձագանքը` հասարակական արձագանքներին

Մեր վարչապետը իսկապես շատ զգայուն է հասարակական արձագանքների նկատմամբ: Եթե ժողովրդի բողոքական զանգվածն իր դժգոհությունը բարձրաձացնելու այնպիսի «տեղանք» գտնի, որտեղ ակուստիկան տեղը¬տեղին լինի, իդեալական պետություն կունենաք:

Այն տարիներին էր դժվար…

Ամենափխրուն, քնքուշ ու առեղծվածային կին-էակը և զինվորականի մասնագիտությունն` իր դժվարություններով, առաջին հայացքից կարող են անհամատեղելի թվալ:

Անցյալի 10 ամենավտանգավոր զինատեսակները

Վաղ անցյալում, երբ ավելի հաճախ էին լինում բախումներն ու ճակատամարտերը, ռազմիկներն ամենատարբեր միջոցների էին դիմում, զանազան զինատեսակներ էին հնարում` մարտի դաշտում պաշտպանվելու և հակառակորդին խուճապահար անելու համար: Ահա դրանց այն տասնյակը, որոնք ամենավտանգավորն էին:

Ավելի շուտ, քան կրակոցը

Հակառակորդի դիրքերում դիպուկահարն է, անկասկած, այն զինվորը, ումից բխում է ամենամեծ վտանգը. հսկայական տարածությունը նրա համար խոչընդոտ չէ` թիրախին հարվածելու: Դիպուկահարից եկող վտանգի դեմ բոլոր պաշտպանական միջոցները կախված են նրա առաջին կրակոցի տեսակից կամ ձայնից:

«ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ` ՉՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ» ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ավանգարդ»-ի հյուրասրահի հերթական այցելուն հայ բեմի ապրող դասական. ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ է -Տիկին Վարդուհի, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ` Կանանց տոնի առթիվ և մաղթել այն ամենը, ինչը ինքներդ Ձեզ կմաղթեիք: - Շնորհակալ եմ շնորհավորանքի համար:

Թվում էր` կորցրեց ամեն ինչ, սակայն գտավ երազանքն ու ավելին...

Կանացի ամուր կամքի մի պատմություն Լիանա Անթառանյանի` Կարեն Ջանիբեկյանի կնոջ կենսագրության շրջադարձային էջի սկիզբն եղավ երդումը, որն իր համար անգին էր ու սրբազան... - Երբ հայրս մահացավ, շիրիմի առջև երդվեցի, որ պիտի հավերժացնեմ նրա հիշատակը:

Նորի՞ց հեղափոխություն

Վրաց ընդդիմությունը սկսել է նոր հեղափոխության մասին խոսել: Նրանք հայտարարում են, որ այլ ճանապարհով Սահակաշվիլուն իշխանությունից հեռացնել անհնար է:

ՏԱՏԻԿՆԵՐՆ ՈՒ ՊԱՊԻԿՆԵՐԸ... ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Կալիֆոռնիայի նորընտիր նահանգապետը որոշում է կայացրել այլևս չֆինանսավորել նահանգում գտնվող ծերերի խնամքի տները, որտեղ տատիկներն ու պապիկներն անց են կացնում իրենց օրվա մի մասը` այստեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, սնունդ և շփվելով իրար հետ:

ԱՏԼԱՆՏԻԴԱՆ ԳՏՆՎԵԼ Է

Առասպելական Ատլանտիդայի որոնումները, ինչպես վկայում են գիտնականները, մոտենում են իրենց ավարտին: Վերջերս Աֆրիկայից հյուսիս-արևմուտք, ափամերձ շրջաններից մոտ հազար մղոն հեռավորության վրա, ծովի հատակին գտնվել է բնակավայր, որի նկարագրությունները համոզել են գիտնականներին, թե դա հենց Ատլանտիդան է, ինչի մասին խոսում ու գրում են հազարամյակներ շարունակ:

ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Փրկեք անիրազեկների ճիրաններից

Տեղական և տարածքային կառավարման մարմինների ստեղծման շրջանում ժամանակի հրամայականներից և տրամաբանությունից ելնելով` մեր երկրում տեղի ունեցավ լիազորությունների և սեփականության ձևերի բաժանում: Հատկապես մեծ ուշադրություն դարձվեց մշակութային օջախներին, որոնց պատկանելության ճշգրտման հարցում կիրառվեցին մի շարք ձևաչափեր:

Ճաշակը` էության հայելի

Ի՞նչ է ճաշակը: Այն զգացողությունների, ընկալման և դրանց հիման վրա գնահատման չափորոշիչն է:

Մուամարի սիրելի շեկլիկը

Մուամար Քադաֆիի բուժքույրը` ուկրաինուհի Գալինա Կոլոտնիցկայան, հայրենիք վերադառնալիս այնքան հանդուգն է պահել իրեն, որ նրանից վերցրել են արտասահմանյան անձնագիրը: «ՎիկիԼիկս» կայքի շնորհիվ հռչակվելով որպես գնդապետ Քադաֆիի սիրելի բուժքույր, Կոլոտնիցկայայի վարքագծի մասին պատմել են նույն չվերթի ուղևորները:

Քադաֆիի հոնորարն էլ արյունոտ է

Արևմտյան փոփ¬աստղերը նոր «զբաղմունք» են գտել. նրանք հրաժարվում են լիբիացի առաջնորդ Քադաֆիի ու նրա մերձակա շրջապատի մարդկանցից իրենց համերգների դիմաց ստացած հսկայական հոնորարներից: Անցյալ շաբաթ այդ «արյունոտ փողերից» հրաժարվել է երգչուհի Բեյոնսեն` հայտարարելով, որ որոշել է 1 միլիոն դոլար նվիրաբերել բարեգործությանը:

Ինքնամաքրման 7 շաբաթ «Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա»

Ժողովրդական ասույթ Տարեկան ամենաերկար պահեցողության շրջանը` Մեծ Պասը, արդեն ընթացքի մեջ է: Ժողովրդի կողմից ամենասիրված ու սպասված, այսօր, դժբախտաբար, արդեն մոռացության մատնված տոնի` Բարեկենդանի զվարճանքներին, անզուսպ ուրախութ յանը հաջորդելու էր գալիս ինքնամաքրման, զսպվածության շրջանը:

Կերակրատեսակների բաղադրատոմսեր

Մախոխապուր Գարու մանր ձավարը ջրում լավ եփում են: Առանձին թասի մեջ մի քանի օր առաջ թթված խմորը խառնում են ջրի հետ, խյուս սարքում, հարում են, ապա ավելացնում եռացող ջրի և ձավարի վրա:

Նորալուսին (1 օրական) ¬ երազը ճիշտ է և արդար

2 օրական ¬ կարող է իրականանալ, կարող է` ոչ 3 օրական ¬ երազը սին է. ակնկալիքներ չունենաք 4 օրական ¬ երազը կկատարվի 5 օրական ¬ չի կատարվի 6 օրական ¬ երազը ճիշտ է, բայց այն ոչ մեկին չպատմեք 7 օրական ¬ ուշացումով, բայց կկատարվի 8 օրական ¬ կկատարվի 9 օրական ¬ կկատարվի և շատ շուտով 10 օրական ¬ չի կատարվի, բայց շատ բացառիկ դեպքերում` գուցեև կատարվի 11 օրական ¬ կկատարվի 3 օրից 12 օրական ¬ կկատարվի 7 օրում` եթե այդ երազը չմոռանաք 13 օրական ¬ կկատարվի 8 օրվա ընթացքում 14 օրական ¬ կկատարվի 1 շաբաթից 15 օրական ¬ կկատարվի` եթե ոչ մեկին չպատմեք երազը 16 օրական ¬ շատ շուտով կկատարվի 17 օրական ¬ կկատարվի հենց նույն օրը, կամ 19 օրից 18 օրական ¬ կկատարվի 20 օրից ոչ շուտ 19 օրական ¬ կկատարվի 8 օրից, բայց այն դեպքում, եթե այդ երազը կրկնվի 3 օրից 20 օրական ¬ բարեհաջող երազ է. եթե առավոտից վատ եղանակ է, այն կկատարվի հենց նույն օրը 21 օրական ¬ նույնքան հավանական է և´ կատարվելը, և´ չկատարվելը 22 օրական ¬ երազը սին է և պետք է գուշակել դրա իմաստը 23 օրական ¬ չի կատարվի, բայց և արժե, որ հիշեք այդ երազը 24 օրական ¬ նման երազները կատարվում են 19¬րդ օրը 25 օրական ¬ փորձեք երազը մեկնաբանել հակառակ իմաստով 26 օրական ¬ մի հավատացեք այս օրվա երազին 27 օրական ¬ կկատարվի, եթե նույնը կամ նման երազ տեսել եք նաև նախկինում 28 օրական ¬ սովորաբար այդ օրվա երազները սուտ են, բայց եթե կատարվում են, ապա` 24 օրվա ընթացքում:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ

* Կրկնակի հաճույք է խաբեբային խաբելը: * Լավ եղանակին հեշտ է նավաստի լինել: