Մուամարի սիրելի շեկլիկը


Մուամար Քադաֆիի բուժքույրը` ուկրաինուհի Գալինա Կոլոտնիցկայան, հայրենիք վերադառնալիս այնքան հանդուգն է պահել իրեն, որ նրանից վերցրել են արտասահմանյան անձնագիրը: «ՎիկիԼիկս» կայքի շնորհիվ հռչակվելով որպես գնդապետ Քադաֆիի սիրելի բուժքույր, Կոլոտնիցկայայի վարքագծի մասին պատմել են նույն չվերթի ուղևորները: - Ոգելից օգտագործելու համար Լիբիայում պատժում են մինչև 5 տարի կալանքով, սակայն Կոլոտնիցկայային մեր ինքնաթիռ բերեցին թևերն ընկած: Հայտնվելով բեռնախցում, նա սկսեց բղավել, թե ինչու են իրեն բեռնատար, այլ ոչ թե մարդատար ինքնաթիռով տանում և պահանջեց ասել օդաչուների ազգանունները` սպառնալով նրանց ազատել աշխատանքից: Նա շատ արգեսիվ էր, գոռում էր, թե ինքը «Քադաֆիի սիրուհին է, ու նա իրեն ոչ մեկի չի տա: Անձնակազմն ուղղակի ցնցված էր: Մի պահ նույնիսկ պատրաստ էին նրան կապել ու պառկեցնել հատակին, որովհետև խոսքերը նրա վրա չէին ազդում: «Բորիսպոլ» (Կիևի օդանավայական-խմբ.) հասնելով` նրանից վերցրին արտասահմանյան անձնագիրը, որը շատ ուշ կվերադարձնեն կամ չեն վերադարձնի: Մենք խորհուրդ տվեցինք` նրան գրանցել կռիվ սարքողների սև ցուցակում, որոնց օդանավ մտնել չեն թույլատրում: Տեղեկացնենք, որ անցյալ տարի նոյեմբերին ՎիկիԼիկսը հրապարակել էր ամերիկյան դիվանագիտական գրագրության հերթական «չափաբաժինը»: Եվ այդ նյութերում խոսք կար, որ ուկրաինացի «շքեղ շիկահերուհին» հսկայական ազդեցություն է գործում լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի վրա: Տրիպոլիում ամերիկացի դիվանագետը հաղորդել է, որ Քադաֆին «խիստ կախված է» իր վստահելի մարդկանցից , որոնց շարքում հիշատակել է 38-ամյա Գալինա Կոլոտնիցկայայի անունը: Ինչպես տեղեկացրել էին ամերիկյան ԶԼՄ¬ները` որևէ շրջագայության մեկնելիս Քադաֆին չէր կարող «յոլա գնալ» առանց ուկրաինուհու, քանի որ միայն նա «գիտե սովորույթներն ու կենսաձևը»: