ՏԱՏԻԿՆԵՐՆ ՈՒ ՊԱՊԻԿՆԵՐԸ... ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


Կալիֆոռնիայի նորընտիր նահանգապետը որոշում է կայացրել այլևս չֆինանսավորել նահանգում գտնվող ծերերի խնամքի տները, որտեղ տատիկներն ու պապիկներն անց են կացնում իրենց օրվա մի մասը` այստեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, սնունդ և շփվելով իրար հետ: Այս որոշումը նահանգային իշխանությունները բացատրել են ճգնաժամով, որի առկայությամբ նահանգային բյուջեն չափազանց աղքատացել է: Ուշագրավ է, որ նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, հեռանալով պաշտոնից, հայտարարել էր, որ ծերերի խնամքի տների հարցում խնդիրներ չկան, մինչև 2012 թվականը լուծված են բոլոր ֆինանսական հարցերը: Ստացվում է, որ նահանգային իշխանությունները փակելով ծերերի խնամքի տները` մի քանի հազար մարդու զրկում են ապահով ծերություն ունենալու հնարավորությունից: Ուրեմն, տատիկներն ու պապիկները խանգարում են իշխանություններին…