Կերակրատեսակների բաղադրատոմսեր


Մախոխապուր Գարու մանր ձավարը ջրում լավ եփում են: Առանձին թասի մեջ մի քանի օր առաջ թթված խմորը խառնում են ջրի հետ, խյուս սարքում, հարում են, ապա ավելացնում եռացող ջրի և ձավարի վրա: Թողնում են, որ եփվի, վերջում համեմում չոր մանրած դաղձով (անանուխ): Ուտելիս խառնում են նաև սխտոր: Կանեփով տոլմա Ոսպ 250 գր., լոբի 250 գր., սիսեռ 250 գր., ձավար 150 գր., հաճար 250 գր., սոխ 200 գր., կաղամբ 2կգ: Կանեփը լցնում են սանդի մեջ ու լավ ծեծում դարձնելով ալյուրի նման: Ոսպը, լոբին ու սիսեռը խաշում են: Հետո դրանց վրա լցնում են աղացած ձավարը, հաճարը, աղացած սոխը, խառը կանաչին և լավ խառնում: Փաթաթում են կաղամբի թփով (առաջին կանաչ տերևներով): Կանեփը լավ տրորում են մինչև դառնա կաթնաջուր ու լցնում տոլմայի վրա: Դրանից հետո դնում են եփելու: Կուտապ Խմորը պատրաստվում է այնպես, ինչպես ժանգյալով հացինը: Հանգստացած խմորի վրա դրվում են տվյալ եղանակին հատուկ և շուկայում առկա կանաչեղենի տեսակները: Ընկույզով սպանախ Ընկույզ 300 գր., սպանախ 15 կապ, սխտոր 50 գր., համեմի սերմ 25 գր., քացախ 25 գր. կամ սպիտակ գինի 50 գր.: Թավայի մեջ դաղել ձեթը, մեջը լցնել լվացած, քամած, կտրատած, մանրացրած սպանախը: Թեթևակի շոգեխաշելուց հետո վերցնել կրակից և անմիջապես խառնել ընկույզի սոուս: Մատուցել տաք-տաք: Ընկուզի սոուս_ Ընկույզը, սխտորը, աղը, համեմի սերմը հավանգի մեջ լավ ծեծել, ավելացնել քացախը, ստանալ միատարր զանգված: Երազներն` ըստ Լուսնի օրերի Հայտնի է, որ գիշերային երազների վրա կա նաև Լուսնի ազդեցությունը: Ուրեմն` ո՞ր օրերին են դրանք իրականանալի, ո՞ր օրերին` ոչ. դա կհուշի հին սլավոնական այս լուսնացուցը: