Ինքնամաքրման 7 շաբաթ «Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա»


Ժողովրդական ասույթ Տարեկան ամենաերկար պահեցողության շրջանը` Մեծ Պասը, արդեն ընթացքի մեջ է: Ժողովրդի կողմից ամենասիրված ու սպասված, այսօր, դժբախտաբար, արդեն մոռացության մատնված տոնի` Բարեկենդանի զվարճանքներին, անզուսպ ուրախութ յանը հաջորդելու էր գալիս ինքնամաքրման, զսպվածության շրջանը: Մեծ Պասի առաջին իսկ օրն ի սկզբանե եղել է հաշտություն, համերաշխություն սահմանելու օր, ինչն էլ ուղղված է հոգևոր մաքրությանը: 7¬շաբաթյա պահեցողության շրջանն իր հետ բերում է բազմաթիվ արգելքներ` կապված կենդանական ծագում ունեցող ուտելիքների հետ: Թույլատրվում է սնվել լոբուց, սիսեռից, ոսպից, զանազան հատիկեղենից, չորացրած և թարմ կանաչեղենից պատրաստված կերակրատեսակներով: Բոլոր ժամանակներում մեծ ժողովրդականութ յուն է վայելել «Մախոխապուրը», որը համարվել է Մեծ Պասի գլխավոր խորհրդանշական կերակուրը: Այսօր ժամանակին զուգընթաց` բազմաթիվ արժեքներ մոռացության են մատնվել: Մեծ Պասը ժողովրդական այն տոներից է, որ ինչ¬որ չափով կենսունակ է նաև այսօր: Հատկապես վերջին շրջանում նկատելիորեն աճել է Պասին հետևողների թիվը: Նրանց մեծ մասը հասարակության ավելի հավատացյալ շերտն է, որը հետևում է բոլոր պահող օրերին, ինչն էլ, անշուշտ, բխում է խորը հավատքից և միտված է հոգևոր մաքրությանը: Բայց փոքր չէ նաև այն մարդկանց թիվը, ովքեր Պասի 7¬շաբաթյա շրջանն «օգտագործում» են որպես դիետա` չըմբռնելով իրական խորհուրդը և հոգևոր մեղք գործելով: Ի վերջո, այն չի սահմանափակվում սոսկ որոշակի սննդատեսակներից հրաժարվելով: Հայոց ավանդական ուտեստի համակարգից ներկայացնենք Մեծ Պասի շրջանում հարգի եղած մի քանի բաղադրատոմսեր, որոնց մի մասը սերնդեսերունդ հասել է նաև մեզ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ