Ճաշակը` էության հայելի


Ի՞նչ է ճաշակը: Այն զգացողությունների, ընկալման և դրանց հիման վրա գնահատման չափորոշիչն է: Չունի՞ մարդը խոր զգացողություն ու ընկալում, ճիշտ գնահատման չափորոշիչները սխալ են «աշխատելու», և իրողությունները ներկայացվելու են աղավաղված կամ գլխիվայր: Այլ կերպ ասած` ճաշակը լակմուս է, ելակետային կատեգորիա, որով անսխալ կարելի է որոշել մարդու ոգեղենության և ինտելեկտի ճշգրիտ մակարդակը: Եթե մեր հասարակության մի ստվար մասը նախընտրում է թուրքական մուղամը, և այդ երաժշտություն կոչվածը լսում է անթաքույց հաճույքով, ուրեմն մենք առավել խորը հիմնախնդիր ունենք լուծելու, քան զուտ երաժշտական ճաշակի ձևավորումը: Տխրահռչակ Վահրամ Պետրոսյանն ընդամենը արձանագրում է անձամբ իր ու հասարակության մեջ առկա աղավաղված ոգու ու մտքի անչափ ցավալի փաստը: Այս ախտորոշումը չպետք է մեզ կոտրի ու թևաթափ անի: Հայերիս մեջ զտարյուն, բարձր ոգեղենությամբ օժտված խավ կա, որն ունակ է, վահրամպետրոսյաններին «մակարդակի բերելու» կամ չեզոքացնելու, որ թուրքական «մշակույթի» վարակը չտարածեն: Իսկ վաղուց «վարակվածերին» բուժելու համար ժամանակ է պետք: 19¬րդ դարավերջին Նիցշեն զգուշացնում էր, որ հրեաներն ունակ են իրենց ձուլելու յուրաքանչյուր ազգի, նաև գերմանացիներին: Իր ազգին հրեացումից փրկելու ելքը նա գտնում էր հիմնականում Բավարիայում բնակվող պրուսացիների մեջ: Սրանց նա համարում էր իսկական, պինդ, զտարյուն, ազնվազարմ գերմանացիներ, որոնք ունակ են ազգը զերծ պահել ուծացման վտանգից: Ի սեր Աստծո, սա նիցշեական ռասիզմ չէ, այլ սեփական ազգի բարձր տեսակը պաշտպանելու մտահոգություն: Հայերս էլ ունենք, կարողացել ենք պահպանել այդպիսի պինդ, զտարյուն, ազնվազարմ գեն ունեցող հասարակական շերտ, որը ոչ միայն կուլ չի գնացել վաչկատուն օտարների «ներմու ծումներին», այլև ներուժ ունի հետ բերել «կուլ գնացածներին»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ