Քադաֆիի հոնորարն էլ արյունոտ է


Արևմտյան փոփ¬աստղերը նոր «զբաղմունք» են գտել. նրանք հրաժարվում են լիբիացի առաջնորդ Քադաֆիի ու նրա մերձակա շրջապատի մարդկանցից իրենց համերգների դիմաց ստացած հսկայական հոնորարներից: Անցյալ շաբաթ այդ «արյունոտ փողերից» հրաժարվել է երգչուհի Բեյոնսեն` հայտարարելով, որ որոշել է 1 միլիոն դոլար նվիրաբերել բարեգործությանը: Որոշումն էլ կայացրել է այն պահին, երբ իմացել է, որ իր համերգը կազմակերպել է Քադաֆիի ընտանիքի բարեկամներից ինչ¬որ մեկը: - Որոշված է այդ փողերը լավ գործի նվիրել,¬ ասել է Բեյոնսեի ներկայացուցիչը: «Լավ գործ» ասելով` նա նկատի է ունեցել Հայիթիի երկրաշարժից տուժածների օգնությունը: Նրանից առաջ նույն կերպ է վարվել կանադացի երգչուհի Նելլի Ֆուրտադոն: Լիբիայի ղեկավարից բարձր հոնորարներ ստացած այլ կատարողներ նույնպես նման մտադրություն ունեն, սակայն դեռ չեն պատրաստվում բաժանվել իրենց փողերից: Նրանց շարքում են Մերայա Քերին և Լայոնել Ռիչին (տեղեկացրել է ՀըԽ¬ն):