1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ամերիկյան դեսպանների հայաստանյան գործունեությունը հաճախ է սկանդալներով ուղեկցվել: Ոչ անհայտ Մարի Յովանովիչի վերջին շրջանի ակտիվացումը նույնպես ուղղվածության առումով կասկածահարույց լինելով հանդերձ, անցանկալի եզրակացությունների է հանգեցնում: Աշխարհի այս կամ այն երկրում ֆեյսբուքյան հեղափոխութ յունների բարեհաջող ելքերն ակնհայտորեն ոգևորել են դեսպանին, և վերջինս թեև այդ մասին ուղղակիորեն չի արտահայտվում, սակայն չի էլ կարողանում քողարկել տեղի ունեցած դեպքերի հայաստանյան կրկնության հանդեպ իր շահագրգռությունը: Մ. Յովանովիչը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե համացանցային սոցիալական կայքերը միջոցներ են, որոնք ուսանողներին նաև քաղաքական առումով հնարավորություն են տալիս ավելի ակտիվ գործել ու արտահայտվել: Իհարկե, համալսարանականներին «հենց այնպես» հյուրընկալված ամերիկյան դեսպանը բոլորովին էլ այն անձը չէ, ով պետք է լսարանին, իր իսկ խոսքերով` «նախաձեռ նողականության» մղի: Սակայն մի օր մայր ԲՈՒՀ¬ում, մյուս օրը գրադարանում հանդիպումներ կազմակերպելով, միանգամից ակտիվացած դիվանագետը չի էլ թաքցնում, որ այստեղ նույնպես հեղափոխական իրադարձություններն իր սրտով կլինեն: Այս հարցում կարևոր է` Մ. Յովանովիչն ի՞ր, թե՞ ամերիկյան կառավարության տեսակետներն է արտահայտում: Քիչ ավելի վաղ էլ նա ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր¬Պետրոսյանի հետ էր հանդիպել: Եվ չնայած նշված հանդիպման մանրամասների վերաբերյալ ոչինչ չի հաղորդվում, այսուհանդերձ, կարելի է պատկերացնել, թե դեսպանի համար ինչպիսի հիասթափությամբ է ավարտվել Առաջին նախագահի հետ տեղի ունեցած զրույցը: Մ. Յովոնավիչը հաստատ եզրակացրած կլինի, որ ով¬ով, բայց Լ. Տեր¬Պետրոսյանը հաստա´տ հեղափոխություն անողը չէ: Մինչդեռ դիվանագիտուհին երևի ինքն իրեն ներշնչել էր, թե ինքը որ երկրում էլ դիվանագիտական առաքելություն իրականացնելիս լինի, իր հետ պետք է հեղափոխություն բերի: Ինչպես հայտնի է` մինչև Հայաստանում դեսպան նշանակվելը, կակաչների հեղափոխությունից անմիջապես հետո նա եղել է Ղրղզստանում ԱՄՆ դեսպանը, իսկ մինչ այդ Ուկրաինայում Միացյալ Նահանգների փոխդեսպանը` նարնջագույն հեղափոխությունից առաջ: