ԱՀԱԶԱՆԳ ՈՂՋԱԲԵՐԴԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

  Մենք հաճախ ենք դժգոհում, որ մեր տնտեսությունը հատկապես մարզերում չի զարգանում, որ տասնամյակներ շարունակ անլուծելի են մնում տնտեսությանն ու զբոսաշրջությանը վերաբերող շատ խնդիրներ: Անլուծելիությունը բացատրում ենք բյուջետային միջոցների սղությամբ:

  ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹԱՐԱԽԱՊԱԼԱՐՆԵՐԸ Հայերի ձեռքով հա´յ է հոշոտվել

  «Չենք լռելուն» Ռուբեն Հայրապետյանից պահանջում է վաճառել «Հարսնաքար» անունով սպանդանոցը և վաճառքից ստացված գումարը փոխանցել Վահե Ավետյանի ընտանիքին: Դա կլինի այն նվազագույնը, որ կարող է այժմ անել Ռուբեն Հայրապետյանը:

  ՍՊԱՍԵՆՔ ԱՎԵԼԻԻՆ` ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ

  Ռուսաստանում հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկը համարվող ՄՏՍ-ի հայաստանյան ներկայացուցիչ «ՎիվաՍելն» առաջիկայում թանկացնելու է իր կողմից առաջարկվող ծառայությունների սակագները: Առայժմ հայտնի է, որ շեշտակիորեն բարձրանալու է դեպի ՌԴ կատարվող զանգերի րոպեի արժեքը:

  ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ ՀՈՒՅՍՈՎ

  Դեռևս տարեսկզբին, երբ ՊԵԿ-ը հայտարարեց, թե այս տարվա ընթացքում հաջողելու է նախորդից 101 միլիարդ դրամով շատ հարկեր հավաքագրել, գործադիրում ու ԱԺ-ում հեգնեցին, թե եթե նախատեսվող ցուցանիշն էլ հաջողվի ապահովել, ապա հավաքագրման արդյունքները կարելի կլինի բավարար համարել:

  ԵՂՎԱՐԴԻ ՋՐԱՄԲԱՐԸ ԿՓՐԿԻ ՍԵՎԱՆԸ

  Եղվարդի ջրամբարի վերականգնման մասին վաղուց են խոսում մասնագետները: Անգամ ի հայտ են եկել ներդրողներ, ովքեր պատրաստ են ջրամբարի կառուցումից հետո այստեղ հանգստի գոտիներ ստեղծել, նպաստել, որպեսզի բացի Սևանից, Եղվարդը ևս գայթակղիչ դառնա շատերի համար:

  ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐՆԷԼ ԵՆ «ԱԳՐԵՍՈՐ»

  Պարզվում է, որ Ադրբեջանի համար ագրեսոր են ոչ միայն հայերը, ովքեր «գրավել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը», այլև նույն լեզվախումբը ներկայացնող թուրքմենները: Արի ու տես, որ նրանք էլ չեն թողնում ազերիներին` տեր կանգնել թուրքմենական նավթին:

  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՐԴԵՆ ԿԱ

  Ձևավորվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովը, որի ստեղծման մասին իսկապես շատ երկար ժամանակ խոսում էին մեր քաղաքական գործիչները: Իհարկե, դեռևս հստակեցված չէ, թե հատկապես ի՞նչ հարցեր է քննարկելու այս հանձնաժողովը, սակայն նրա գոյության փաստն ինքնին ուրախացնող է:

  ՃԻՇՏ ԷԼ ԱՐԵԼ Է

  «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար Պետրոս Ղազարյանն օրերս դատապարտել է մի խումբ գործիչների ու երիտասարդների` ազգային արժեքների հարցում երկդիմի կեցվածք որդեգրելու մեջ:

  ՄԻ´ ԽՈՍԻ, ԷԼԻ

  Պատգամավոր դառնալուց հետո ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը հաճախ է հայտնվում անհարմար վիճակներում` իր «քաղաքական ելույթների» պատճառով: Թե ինչո՞ւ է որոշել երգչուհին միանգամից ներքաշվել քաղաքական կյանքի մեջ և հայտարարություններ անել` անհասկանալի է, բայց որ հայտարարություններն էլ ուղղվում են հենց իր դեմ` արդեն պարզ է:

  Գործող նախագահը կընտրվի

  Համոզված է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը` հաշվի առնելով, որ մի քանի ամիս հետո քաղաքական խիստ կարևոր փուլ ենք թևակոխելու: - Քաղաքական գործընթացի բովանդակության և որակի տեսանկյունից իրավիճակն, ըստ իս, խոստումնալից է:

Հայաստանը պետք է ապահովի Ղարաբաղի անվտանգության երաշխիքները

  Ամռան երկրորդ ամսին թվում է` քաղաքական գործընթացները պետք է աստիճանաբար մարեին: Սակայն ակներև է, որ դրանք նոր մարտահրավերներ են առաջադրում մեր երկրին թե արտաքին հարաբերություններում, թե ներքին կյանքում:

Մաքուր խաղն անհնարին դարձավ

  Կոալիցիայի տրոհումից հետո քաղաքական խաղաքարտերը այնպես խառնվեցին, որ առանց «իշմարի» խաղալն արդեն անհնարին է: :

Անհատականը` ի վնաս թիմայինի

  ՀԱԿ-ն ԱԺ-ում ունի երկու կենտրոնական հարձակվող: Լ. Զուրաբյանը` քաղաքական, Հ. Բագրատյանը տնտեսական «գծով»:

«Լեգիոներները» առաջին գծում

  Նույն ֆոտբոլային տերմինաբանությամբ ՀՀԿ հրավիրված «լեգիոներներ» Ա. Գեղամյանը և Հ. Բաբուխանյանը պահեստայինների նստարանին չեն նստելու. խաղալու են հիմնական կազմում, որպես հարձակողական ոճի հենակետային կիսապաշտպաններ: Խոսրով Հարությունյանին էլ վերապահված է «խաղը» համակարգողի պատասխանատու դերը:

Միակ մարքսիստը` նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ

  Համո Սահյանի ոճով «Նախագահ» ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես: :

Արևմուտք-Հյուսիս «սկվազնյակի» հետևանքները

  Ըստ դիագնոստիկների` երբ Արևմուտքից ներթափանցած տաք հոսանքները բախվում են Հյուսիսից եկած սառը հոսանքներին, կարող են առաջանալ դժվար ախտորոշվող «հիվանդություններ». զորօրինակ` Վ. Օսկանյանի «դեպքը»: :

  Շևարդնաձեն խոստովանում է 

  Վրաստանի խորհրդային վերջին առաջնորդ ու առաջին նախագահ Էդուարդ Շվարդնաձեն վերստին խոսել է Միխեիլ Սահակաշվիլու մասին ու վերստին դժգոհել: Չէ, չի դժգոհել. ափսոսանք է հայտնել, որ իշխանությունը փոխանցել է նրան:

Մարմնամասերի սև շուկան ծաղկում է

  Փոխպատվաստումը կարևոր նվաճում է. կյանքեր է փրկում: Վճարունակ վատառողջների´ կյանքը:

  «Միսս Հոլոքոստ»

  Իրենց ազգային ողբերգություն Հոլոքոստի մասին բավական ինքնատիպորեն են հիշեցրել իսրայելցիները: Անցյալ շաբաթավերջին Հայֆա քաղաքում գեղեցկության մրցույթ է կազմակերպվել` «Միսս Հոլոքոստ», որին մասնակցելու համար նախընտրական փուլում ընտրվել էին 300 հրեուհիներ:

  ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

  Ամենաթողության բազմաթիվ փաստերի ենք ականատես լինում` երբեմն անզոր լինելով պայքարել երևույթի դեմ, որովհետև շատերն իրենց այս երկրում արտոնյալ են հռչակել, հռչակել են օրենքներից բարձր:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

  ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան:

  Աչքս ճամփին է, ականջս` ձայնի…

  Նրանք անվարան նետվեցին մարտադաշտ, երբ վիրավոր էր Արցախը: Աչքի առաջ ունենալով սեփական մահը` նրանք գնացին, բայց ոչ թե մեռնելու, այլ ապրելու` հանուն հայրենիքի:

Արդյո՞ք ԵՍԶՈւ պայմանագիրը ձևական բնույթ չի կրում` եթե Ադրբեջանի ռազմականացումը շարունակվում է

  Հայ փորձագետները և քաղաքական գործիչները հաճախ են բարձրաձայնում այն հարցի շուրջ, թե Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈւՊ) դրույթները: Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՍԶՈւՊ-ը և ի՞նչ տիպի խախտումներ է թույլ տալիս Ադրբեջանը:

  ԱՐՑԱԽԻՆ ՄԱՔՈՒՐ ՕԴ Է ՊԵՏՔ

  ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը դեմ է ծավալվող հանքարդյունաբերությանը, իսկ Ղարաբաղի իշխանությունները մոտ 400 լիցենզիա են տվել տարբեր գործարարների` այստեղ արդյունաբերություն զարգացնելու համար: Ի սկզբանե Արցախը եղել է գյուղատնտեսական տարածք, որում նաև գերակա է եղել պտղաբուծությունը:

Նորից ինտերնետ, կրկին խարդախություն

  Անվիճելի է, որ համացանցը մեր օրերում իրավամբ դարձել է հաղորդակցման արագ, մատչելի, իսկ խելացի վարվելու դեպքում նաև` հուսալի աղբյուր: Մինչդեռ ո˜վ կմտածեր, որ մարդկային իմաստուն մտքի արգասիք ինտերնետը կարող է չարակամորեն շրջվել նաև մարդու դեմ` դառնալով անօրեն ճանապարհով շահ կորզելու աղբյուր:

  Թուրքիա աշխատանքի մեկնելու պերճանքն ու թշվառությունը

  Այն հանգամանքը, որ Թուրքիան ամենևին էլ հայաստանյան գործազրկությունը մեղմելու համար ճիշտ ընտրված պետություն չէ` եթե ոչ բոլորին, ապա շատերին է հայտնի:

  ԻՆՉՈ՞Ւ ՈՉ ԳՈՒՑԵ ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ

  Ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, Վրաստանի կառավարությունը 2013 թվականից սկսելու է յուրաքանչյուր ընտանիքի 1000 լարիի (620 դոլար) վաուչերներ վճարել 4 տարվա համար:

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  ՀՈՒԼԻՍ, 2012 Հուլիսի 4-ին Հրատը մտնում է Կշեռքի նշանի մեջ` Երկիր մոլորակում մեծացնելով բանակցելու ունակության և տեղեկացված լինելու նշանակությունը: Աստղերը խորհուրդ չեն տալիս հուլիսի 15 - օգոստոսի 7-ը զբաղվել լուրջ գործերով. ավելի լավ է հանգստանալ և ավարտել թեթև գործերը:

  Հինգշաբթին դժվար օր է

  ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն գտնում է, որ դպրոցական դասացուցակներում շաբաթվա չորրորդ օրը պետք չէ մաթեմատիկա կամ ֆիզիկա դասավանդել: - Շաբաթվա ամենադժվար օրը հինգշաբթին է, և խորհուրդ չի տրվում որոշ առարկաներ` մաթեմատիկա, ֆիզիկա և այլն:

  Երկրորդ Կիրկորովիկը

  Ֆիլյային դուր է եկել ոչ միայն հայր լինելը, այլև այդ մասին համերգասրահում հայտարարելու սցենարը: Ուրբաթ օրը իր հայրենի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մենահամերգի ժամանակ նա ավետել է 2-րդ զավակի` այս անգամ որդու ծնունդը:

  Ո՞ր եղանակին եք ծնվել

  - Ասա, թե ե՞րբ ես ծնվել, և կասեմ, թե ի՞նչ է քեզ սպասվում կյանքում: Հիմա գրեթե այս ինքնավստահությամբ են համակված նաև այն գիտնականները, ովքեր վերջերս հայտնաբերել են, որ ճակատագրում շատ բան պայմանավորված է ծննդյան ամսով: