ՃԻՇՏ ԷԼ ԱՐԵԼ Է


 

«Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար Պետրոս Ղազարյանն օրերս դատապարտել է մի խումբ գործիչների ու երիտասարդների` ազգային արժեքների հարցում երկդիմի կեցվածք որդեգրելու մեջ: Մասնավորաբար նա ասել է.

- Հայաստանում շատ կան հայրենասիրական ուժեր և իրենց հայրենասեր անվանող մարդիկ, օրինակ, Արմեն Մազմանյանն ազգի գենոֆոնդի պահպանման համար պատրաստ է կրծել ցանկացածի կոկորդը: Օրինակ բազմասեռների դեմ ցույց անող երիտասարդները, որ Մոնթեի նկարներով և հայրենասիրական երգերով պատրաստ էին ցանկացած ապազգային ուժի վռնդել Հայաստանից… Արդյո՞ք այսպես չի բարոյականությունը դառնում անբարոյականություն, արծիվը` ճնճղուկ, Մազմանյանը` մազ…

Այստեղ ուշագրավն այն է, որ Պետրոս Ղազարյանը քննադատել է ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանին, ով «Կենտրոն» հեռուստաընկերության աստղն էր դարձել տևական ժամանակ, նրան էին հրավիրում` եթերն առավել սկանդալային դարձնելու համար: Հավանաբար ու բարեբախտաբար Մազմանյանն այստեղ էլ պատռել է հայրենասերի իր դիմակը և այս եթերից է´լ գրանտային քարոզներ չի հնչեցնի: