Հինգշաբթին դժվար օր է


 

ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն գտնում է, որ դպրոցական դասացուցակներում շաբաթվա չորրորդ օրը պետք չէ մաթեմատիկա կամ ֆիզիկա դասավանդել:

- Շաբաթվա ամենադժվար օրը հինգշաբթին է, և խորհուրդ չի տրվում որոշ առարկաներ` մաթեմատիկա, ֆիզիկա և այլն: Այն առարկաները, որոնք մտավոր մեծ ծանրաբեռնում են պահանջում,- հայտարարել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում:

Իր այս տեսակետը նա չի մանրամասնել. նշել է միայն, որ այդ օրը մարդիկ ապրում են մեկ կենսառիթմով, ինչը նվազագույնի է հասցնում մտավոր ունակությունները:

Օնիշչենկոն ճանաչված է իր ոչ միանշանակ հայտարարություններով: Օրինակ, նա նաև առաջարկել էր ցուցարարներին հագցնել «տատիկների թաղիքե ոտնամաններ (վալենկաներ), մուշտակներ, որոնք ցեցը դեռ չի կերել և որոնք 80-ականներին արտասովոր բարեկեցության նշան էին»: Հունիսի սկզբին էլ նա իր «սանիտարական» մտքի այլ առկայծում է հրամցրել` քննադատելով չորաձկները (սուշի). դրանք նա անվանել է «ձկան տեղ մատուցվող ճիճու» (թՈջպՑՈ.Ru):

Կատակասե՞ր է գլխավոր սանբժիշկը, թե՞ հախուռն է այնքան, որ դժվարանում է մտքերը ճիշտ ձևակերպել: Համենայն դեպս` ոչ մի մասնագետ նրա ասածներում հիմնավորում չի որոնում: Իսկ լրատվամիջոցներն էլ երևի երբեմն փորձում են զվարճացնել իրենց ընթերցողներին: