ԻՆՉՈ՞Ւ ՈՉ

ԳՈՒՑԵ ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ


 

Ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, Վրաստանի կառավարությունը 2013 թվականից սկսելու է յուրաքանչյուր ընտանիքի 1000 լարիի (620 դոլար) վաուչերներ վճարել 4 տարվա համար:

- Կան բազմաթիվ խնդիրներ, որ հուզում են յուրաքանչյուր ընտանիքի, ուստի ես հանդես եմ գալիս նոր նախաձեռնությամբ, ըստ որի յուրաքանչյուր ընտանիքի հաջորդ տարվանից 1000 լարի գումար կտանք` նախատեսված 4 տարվա ընթացքում: Թող ամեն ընտանիք ինքը որոշի, թե ինչի վրա ծախսի այդ գումարը,- ասել է նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլին:

Վրաստանի պետական բյուջեն Հայաստանի բյուջեին շատ չի գերազանցում: Ավելին, մեծ է այդ երկրի արտաքին պարտքը, սակայն վարչապետն այդ կերպ փորձում է մեղմել սոցիալական խնդիրները: Հայաստանում, իհարկե, պետական հիմնարկների աշխատողներին էլ ապահովագրական գումարներ են տալու, սակայն` միայն` պետական հիմնարկների աշխատողներին, և այն էլ միայն նրանց, ովքեր չեն համատեղում, ովքեր արտաբյուջետային միջոցներից աշխատավարձ չեն ստանում: Գուցե մեր վարչապետն էլ ընդօրինակեր իր վրացի գործընկերոջը և այդպես մեզ ուրախացներ, մանավանդ որ տրվելիք գումարը շատ մեծ չէր լինի և հնարավոր կլիներ այն հավաքագրել ստվերային տնտեսությունից և այն ծախսերից, որոնք հաճախ անիմաստաբար մսխվում են մեզ մոտ: