ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՐԴԵՆ ԿԱ


 

Ձևավորվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովը, որի ստեղծման մասին իսկապես շատ երկար ժամանակ խոսում էին մեր քաղաքական գործիչները: Իհարկե, դեռևս հստակեցված չէ, թե հատկապես ի՞նչ հարցեր է քննարկելու այս հանձնաժողովը, սակայն նրա գոյության փաստն ինքնին ուրախացնող է: Իհարկե, մենք ուրախացանք, երբ ստեղծվեց բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությանը հետևող էթիկայի հանձնաժողովը, սակայն դա այդպես էլ չի գործում:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամները լրացուցիչ վարձատրություն չեն ստանալու… Այս հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, իսկ նախագահի տեղակալ` Նիկոլ Փաշինյանը: Վերջինս այդ նշանակումից անտեղյակ է եղել և երեկ հրաժարվել է անակնկալից: ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում ԲՀԿ-ից Մերուժան Սիմոնյանն է, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը: Նշենք, որ նախագահությունը ռոտացիոն համակարգով է, այսինքն` հետո էլ նախագահելու է տեղակալը: Կարծես վատ հանձնաժողով չէ: