ԵՐԲ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՓՆՏՐՎԱԾ 

  - Ձեր ողջ աշխատանքային կենսագրության մեջ պաշտոններ զբաղեցրել եք Համո Սահյանի անմիջական միջնորդությամբ: Մեծ քնարերգուի վաստակի, հարգանքի, հեղինակության շնորհիվ էր, որ Դուք դարձաք շրջկոմի առաջին քարտուղար:

  ԱՐՏԱԳԱՂԹ ԳԱՂԹՕՋԱԽԻ՞Ց ՍԻՐԻԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏԸ 

  Վերջին ամիսներին աննախադեպ առատությամբ հոդված, մեկնաբանություն, կանխատեսական վերլուծումներ և թելադրական կոչեր են գրվում ու հնչում սիրիահայության մասին: Մինչև Սիրիայի վերջին դեպքերը, սիրիահայությունը համահայկական ուշադրության լուսարձակներից հեռու էր, որոշ առումներով հասկանալի, այսուհանդերձ ոչ արդարացված պատճառներով:

  ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ 

  Բնապահպանության նախարարությունից տեղեկացրել են, որ 2012 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.95 մլն դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում:

  ՕԼԻԳԱՐԽԸ ԳԱՀԱՎԻԺՈ՞ՒՄ Է 

  Հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովը շարունակում է ինքն իր գլխին սև ամպեր կուտակել: Վերջինիս ղեկավարած «Արմավիա» ընկերությունից հասարակական դժգոհությունն արդեն գագաթնակետին է հասել, ու, ինչպես հայտնի է, ազգային հորջորջվող ավիափոխադրողի դեմ արդեն իսկ բողոքի զանգվածային միջոցառումներ են կազմակերպվում:

  ԳՈՒՑԵ` ՎԱՐՉԱՊԵՏ 

  Եթե Տեր-Պետրոսյանի համար նախընտրելի է համարվում նախագահի պաշտոնը, ապա Քոչարյանը հաշվարկել է, որ Սերժ Սարգսյանին հաղթելու որևէ շանս չունի: Չունի նաև հասարակական այն աջակցությունը, որն անհրաժեշտ կլիներ նախագահ ընտրվելու համար:

  ՀԱԿ-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է «ԲԱՐԳԱՎԱՃԻՑ» 

  Քաղաքական ամուսնալուծությունների նոր փաստեր են արձանագրվում Հայաստանում: Եթե մինչև վերջերս Հայ ազգային կոնգրեսի համար ամենահուսալի գործընկերը համարվում էր ԲՀԿ-ն, ում հետ Կոնգրեսը կամենում էր ձևավորել հզոր ընդդիմություն, ապա այսօր Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժն այլևս որևէ հույս չի կապում Գագիկ Ծառուկյանի և նրա համախոհների հետ:

  ՕԵԿ-ԱԿԱՆ «ՀԱՄԵՍՏ» ՆԱԽԱՐԱՐԸ 

  Քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը շատ է սիրում ոսկյա զարդեր և գեղանկարներ: Դրանցից նա, ըստ էության, այնքան էլ չի հասկանում, բայց գիտի, որ մեծ կապիտալ են ապահովում:

  Արտակարգ իրավիճակներում` արտակարգ որոշումներ 

  Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի թերևս ամենակազմակերպվածներից մեկն է: Եվ այսօր այդ երկրում առկա վիճակը հայ համայնքի անվտանգության առումով անհանգստացնում է նաև Հայաստանի քաղաքացիներին:

  6 միլիարդ` 9/11-ի դիմաց 

  Մարդկության դեմ ուղղված ոչ մի ոտնձգություն վաղեմության ժամկետ չունի և չի կարողանա անպատիժ մնալ: 2001-ի սեպտեմբերի 11-ին նյույորքյան ահաբեկչության վերջնական գնահատականն էլ չի տրված` դրա կազմակերպիչների, նպատակի մասով:

  Քիչ կերակրել կուսակրոններին 

  Փաստորեն միշտ չէ, որ առատաձեռնությունն օգտակար է դրանից օգտվողներին: Ահավասիկ, Թայլանդի առողջության ազգային հիմնադրամն ազգաբնակչությանը խնդրել է` բուդդայական կուսակրոն քահանաներին ավելի քիչ սնունդ նվիրաբերել և հատուկ ուշադրություն դարձնել այդ սննդի օգտակարությանը:

  Ոչ հերքել է, ոչ հաստատել 

  Սպիտակ տակ պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին կարծես համամիտ չէ անցյալ շաբաթավերջին տարածված այն տեղեկատվության հետ, թե Բարաք Օբաման սերում է Ամերիկայի առաջին աֆրոամերիկացի ստրուկից (մանրամասները` մեր թերթի նախորդ համարում):

  540 հազար եվրո` կես տարում 

  Հին Հռոմն այնքան է ձգում մարդկանց, որ այստեղ եկողները ջրավազանների մեջ մետաղադրամ էին նետում, որպեսզի նորից վերադառնան: Մինչ օրս գրեթե ամենուր պահպանվում է այդ ավանդույթը, թեև շատերը չգիտեն դրա ծագման սկզբնաղբյուրը:

  Քանի՞ տոկոս աճ է պետք` չարտագաղթելու համար 

  Ըստ Էկոնոմիկայի նախարարի` յոթ տոկոսանոց տնտեսական աճ ունենք, աշխարհը չունի: Բայց թե ինչո՞ւ մեր ժողովուրդը յոթ երգ գիտի, յոթն էլ արտագաղթելու մասին` անվերծանելի պարադոքս է:

Չվերածենք երկիրը ԳԱԶանանոցի 

  Ըստ կանխատեսումների, եթե գազը թանկանա` երկնքից ԳԱԶպեն (մանանա) էլ իջնի, միևնույն է` ժողովուրդը ԳԱԶազելու է:  :

  Բալասանյանը անեծքների չի հավատում 

  Ի պատասխան Վարդան Ղուկասյանի որդու` Սամվել Բալասանյանին ուղղված սպառնալիքի` թե «չես վայելելու», վերջինս պատասխանել է. Գյումրին ոչ կարկանդակ է, ոչ` քաղցրաբլիթ, ոչ էլ գարեջուր: Հետո էլ ավելացրել է Լ. Տեր-Պետրոսյանի ոճով. «Անեծքը քաղաքական կատեգորիա չէ»:

  Անոտ-անգլուխ կուսակցություն 

  Պարզվում է «Ժառանգական» Ստյոպա Սաֆարյանի պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին կուսակցությունը պաշտոնական որևէ տեսակետ չի հայտնել: Անտեղյակ է անգամ Ր. Հովհաննիսյանը:

  Այսօրվա անեկդոտ 

  Եվրոպայի լավագույն հանգստավայրերում իրենց հանգիստը վայելող իշխանավորները համացանցով զրուցում են Հայաստանում շոգից տժժացող ծանոթների հետ: - Հը, ո՞նց է այդտեղ կյանքը:

  Երազում և արթմնի 

  Օբաման երազում տեսնում է, որ Պուտինը ստորագրում է Սիրիա զորք մտցնելու` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի տակ: - Կեցցե´ս, Վլադիմիր,- ասում է նա:

  «ՊԵՏՔ Է ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ»

  «Ավանգարդ»-ի հյուրասրահում ականավոր հայ երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա ՈՒԶՈՒՆՅԱՆՆ է, ով 1970-80-ական թվականներին հռչակվեց որպես ազգային օպերային արվեստի նշանավորներից, կանգնեց մեր երաժշտական թատրոնի մեծերի կողքին:

  ԾԻՏՐՈՆԻ ԲՈՒՅՐԸ 

  Այս տարվա մայիսի 1-ն էր` նոր բացված գարնան ամենաարևոտ օրը: Գասպարյանների օջախում չգիտես տխրության, թե՞ ուրախության արցունքներ էին ծորում:

  ՆՎԻՐՅԱԼԸ 

  Համատարած ցավի, կրակի, թնդանոթների մահաշունչ որոտի թոհուբոհում նուրբ ու փխրուն հայուհին դարձավ գթության քույր ու ռազմիկ: Արցախյան տարեգրության էջերը փառավորվեցին նաև հայ հերոսուհիների անուններով:

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ 

Չնայած տարբեր առիթներով գրվել ու ասվել է, որ ՀՀ առաջին նախագահը հեռանում է քաղաքականությունից, այնուհանդերձ ՀԱԿ անդամներն ու ղեկավարներն այն համոզմունքն ունեն, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ին չառաջադրվի նախագահի թեկնածու, ապա Հայաստանում ընդդիմությունն այլևս անելիք չի ունենա:

  ԱՆՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈՒՅԹ 

  Հաճելի է, որ Հայաստանի պետական բյուջեն սկսել է հարստանալ հարկատուների հաշվին: Սակայն աննորմալ է այն երևույթը, որ հազար խոշոր հարկատուների ցանկում առաջնային հորիզոնականներում տեղեր են զբաղեցրել բուհերը:

  ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ 

  Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Սամվել Բալասանյանը Գյումրիում արդեն բաշխում է քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնները:

  «Ծեծվածը» 

  Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կողերի կոտրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա Վաղինակ Գալստյանը` հայտնելով, որ անծանոթ անձինք Ջրվեժ գյուղի տարածքում գտնվող «Մատրյոշկա» գիշերային ակումբի մոտ իրեն ծեծի են ենթարկել:

  Ոչ իշխանական վարքագիծ «Իշխանանոց»-ում 

  Օրեր առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի բնակչուհի, 26-ամյա Ռուզաննա Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ իրեն բռնի ուժով պահում և խոշտանգում են:

  Այս անգամ` գործող փեսան 

  Վերջին շրջանում մեր թերթը մի քանի անգամ անդրադարձել է որոշ նախկին փեսաների ոչ դրվատելի վարքուբարքին և այդ առնչությամբ ոստիկանության բաժիններում արձանագրված կոնկրետ օրինակներ մատնանշել: Հերթական անդրադարձը վերստին «փեսաների շարքից» է:

  Ձեռի հետ` ոտի վրա 

  Մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 184 հասցեում «Թոնրատուն» անունը կրող խորտկարան է գործում: Առավոտից երեկո ախորժելի բույրերով լեցուն այս հաստատությունը մինչ օրս կշարունակեր իր բնականոն գործունեությունը, եթե ոստիկանության ծառայողների տեսադաշտում իր կասկածելի վարքագծով չհայտնվեր մատուցողուհի Հեղինե Հ.-ն:

  Թելադրողն ու կամակատարը 

  Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները «Չայքենդ» կոչվող տարածքում գործող «Թագուհին ձորի» ռեստորանային համալիրին հարակից Արփա գետում էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսություն կատարելու պահին բռնել և բերման են ենթարկել Վայքի բնակիչ, 1972 թ. ծնված Կամո Գասպարյանին:

  ԷՏՅՈՒԴ ՀՈԳԻՆ ԷՐ ՍԻՐՈՒՆ 

  - Ծաղիկնե˜ր... - Ծաղիկնե˜ր, ծաղիկնե˜ր, անթառա´մ ծաղիկներ...- պատասխանեցին կարծես իմ կանչին` մի խումբ երիտասարդ անցորդներ: - Ի՞նչ արժե ձնծաղիկը,- հարցրեց մի պարմանի` ուրախացած:

  Քչերը գիտեն, շատերը` ոչ Մատնաքաշ 

  Պատմել է մանկավարժ, լրագրող, գրող-հրապարակախոս Ալբերտ Փարսադանյանը 1987 թ. Երևան վերադառնալիս Ալբերտ Փարսադանյանն Ալավերդու հացեր էր գնել:

  Թռչնագրիպից ավելի վտանգավոր 

  2002 թ. «թռչնագրիպ» անունով մեկեն հայտնի դարձած հիվանդության հարուցիչն առավել վտանգավոր վերափոխման է ենթարկվել, և մասնագետների կարծիքով` այն կարող է սպառնալիք դառնալ մարդկության համար (տեղեկացրել է NYTiΗes-ը): Ըստ երևույթին, H3N8-ը առաջին վարակահարուցիչն է, որը հանդիպում է և´ թռչունների, և´ ծովային կաթնասունների մոտ:

  Եթե չուզենաս ոտաբոբիկ մնալ… 

  Կարծում եք պետությունը միայն իր ժողովրդի անվտանգությամբ, սոցապահովությամբ ու զանազան իրավունքներո՞վ է մտահոգ: Կամ, ո՞վ է ասում, թե Չինաստանը հոգնել է անվերջ աճող իր քաղաքացիների շատությունից:

  ԱԽՏՈՐՈՇՈՂ ԱԿՆՈՑ

  Ակնոցները պետք է օգնեն բժիշկներին` ախտորոշելու իրենց հիվանդին. վճռել են մասնագետները և հայտնագործել այդպիսի «օգնական»: Նյու Յորքի 2 կլինիկաներում փորձարկվող այդ հրաշք-ախտորոշիչները փորձարկող բժիշկները համոզված են, որ մոտ ապագայում դրանք մեծ տարածում կգտնեն ողջ աշխարհում:

  200.000-անոց հարսանիք 

  Թանկ շքեղություն է, անմատչելի` միլիարդավոր մարդկանց համար: Բայց տնային կենդանիների` AniΗΖl FΖir բացառիկ ակումբի հիմնադիր Վենդի Դայմոնդն իր սիրելի չորքոտանու հարսանիքի համար ճիշտ այդքան գումար է նախատեսել:

  Տորի կապիկը կթողնի՞ ծխելը 

  Այս էգ օրանգուտանգին ինդոնեզական գազանանոցից տեղափոխել են հեռավոր մի կղզի, որպեսզի նա կարողանա թողնել ծխելը: Իսկ ծխել Տորին սովորել էր կենդանաբանական այգում: