ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ 


 

Բնապահպանության նախարարությունից տեղեկացրել են, որ 2012 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.95 մլն դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում: Հաշվարկվել 1.29 մլն դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կարծես թե ոգևորող տվյալներ են: Կարելի է ուրախանալ, որ վերջապես բնությանը վնաս հասցնողները պատժվում են: Մինչդեռ սա ընդամենը աչքակապություն է, որովհետև իրականում չափազանց շատ են բնապահպանական խախտումները, որոնք ասես չնկատելու է տալիս նախարարությունը` ասես արտոնելով, որ հատկապես կանաչ գոտիներում, հանգստի վայրերում հանքավայրեր սկսեն շահագործել, որոնց թիվը Հայաստանում անցնում է 400-ից: Մենք նաև զարմանքով նկատեցինք, որ չնայած բազմաթիվ ահազանգերին, Բնապահպանության նախարարությունն այդպես էլ չի կամենում տուգանել ԲԱՄՕ ընկերությանը, որն այժմ մեծ վնաս է հասցնում Կապանի բնական միջավայրին: