200.000-անոց հարսանիք 


 

Թանկ շքեղություն է, անմատչելի` միլիարդավոր մարդկանց համար: Բայց տնային կենդանիների` AniΗΖl FΖir բացառիկ ակումբի հիմնադիր Վենդի Դայմոնդն իր սիրելի չորքոտանու հարսանիքի համար ճիշտ այդքան գումար է նախատեսել:

BΖby HoΘe անունով Կոտոն դը տուլեար ցեղախմբի 8 տարեկան շան հարսանիքը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաթանկը:

Ինչպես մարդկային հարսանիքներում, BΖby-ի ամուսնության հանդիսությանն էլ կհնչի կենդանի երաժշտություն, կմատուցվի ճոխ ճաշկերույթ` թանկարժեք ուտեստներով: Իսկ հարսի զգեստը պատվիրված է ամենաթանկ խանութում: Փեսացուին երկար է ընտրել շան տիրուհին` Ֆեյսբուք սոցցանցում հայտարարություն տալով: Մարդու բարեկամի հարսանիքը կվերածվի բարեգործական միջոցառման. հրավիրված 300 հյուրերը պետք է վճարեն 250-ական դոլար կամ 10 հոգու համար 10 հազար դոլարանոց սեղան պատվիրեն: Կենդանիների իրավունքների համար պայքարող Վենդի Դայմոնդն այս կերպ մտադիր է հավաքել առնվազն 50 հազար դոլար, որը կփոխանցվի ԱՄՆ-ում կենդանիների պաշտպանության ամենախոշոր` HuΗΖn Society ընկերությանը` չորքոտանիներին քաղցկեղի դեմ հետազոտելու նպատակով:

Կենդանասիրությունն էլ գնահատելի արժանիք է: Բայց աշխարհում քանի˜-քանի անօգնական ու հիվանդ երեխա կա, քանի˜-քանիսն են օրվա հացի կարոտ…